
Հրազդանում քաղաքացիներն արգելափակվել են վերելակի մեջ

Հունվարի 2-ին, ժամը 12.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ թիվ 84 շենքի 2-րդ մուտքի վերելակի մեջ քաղաքացիներ են արգելափակվել: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները վերելակների սպասարկման ծառայության աշխատակիցների օգնությամբ քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: