Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 2-ին, ժամը 05.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 9 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 020UL64 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Մ.) շտապօգնության ավտոմեքենան:

Հունվարի 2-ին, ժամը 05.09-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes sprinter» մակնիշի 32 TT 888 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հունվարի 2-ին, ժամը 03.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան փողոցին մոտակա հյուրանոց տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արմենակյան փողոցի սկզբնամասում: Փրկարարները «ԲՄՎ» մակնիշի 47 RV 777 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Հունվարի 2-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին «Նիվա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 35 AR 206 պետհամարնիշով ավտոմեքենան:

Հունվարի 2-ին, ժամը 00.07-ին տեղեկություն է ստացվել որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի վերջնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ-2121» մակնիշի 03 OO 399 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր)։

Հունվարի 2-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր նորքի 1-ին զանգվածում՝ «Ավետիս» մթերային խանութի մոտակայքում գտնվող ձորակում, «Էրո պլյուս» տաքսի ծառայությանը պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացու ավտոմեքենան արգելափակվել է Ջուղայի փողոցի թիվ 21/3 շենքի մոտակայքում գտնվող ձորակում:

«Chevrolet Avia» մակնիշի 33 TU 295 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից:

Տեսանյութեր

Լրահոս