
Ողբերգական դեպք Զովունի գյուղում. բարձր լարման ենթակայանի մոտ գտնվող վագոն-տնակում հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի. shamshyan.com

Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 31-ին Եղվարդի խճուղի թիվ 22/2 հասցեում՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի Զովունիի ենթակայանի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում մոտ 70 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը ճշտելու և մահվան հանգամանքները պարզելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ նշված վագոն-տնակում, հատակին անգիտակից քաղաքացի է ընկած, սակայն դեպքի վայր ժամանելով՝ փրկարարները հայտնաբերել են տղամարդուն մահացած վիճակում։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։