
Ծաղկաձորում Toyota Land Cruiser Prado-ում հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի

Հունվարի 2-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օրբելու փողոցի թիվ 36 շինության մոտակայքում այրվում է «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.00–ին, մարվել՝ 20.22–ին:
Այրվել է «Toyota Prado» մակնիշի 11 UP 111 պ/հ ավտոմեքենան՝ ամբողությամբ: