Բաժիններ՝

Վանաձորում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ

Հունիսի 13-ին, ժամը 18.14-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանաց փողոցում՝ «Ֆորտունա» հեռուստաընկերության մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդանանց փողոց տներից մեկի մոտակայքում Ա. Դ.-ին (1971 թ. ծնված) պատկանող «Օպել» մակնիշի 34 MM 355 պետհամարանիշով մեքենան (վարորդի անձը պարզված չէ) վրաերթի է ենթարկել քաղաքացի Գ. Հ.-ին (1942 թ. ծնված), որը տեղում մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս