![](/banners/BeFunky-design.jpg)
Ողբերգական ավտովթար Սպիտակի ոլորաններում. բեռնատարը բախվել է ապառաժ քարերին. կա զոհ. shamshyan.com
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/shtap6565656.jpg)
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարում: MAN մակնիշի 407 ՕF 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի` Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում` բախվելով ապառաժ քարերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի արգելակման համակարգի խոտանվելը. Իսկ հավաքվածներն էլ նշում էին, որ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա բեռնատարը բախվելու էր մի քանի ավտոմեքենաների: Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Արարատի մարզի Արմաշ գյուղում գրանցված Մանանա Գրեյն ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Մանրամասնրեն` սկզբնաղբյուր կայքում: