
«Կոնգրես» հյուրանոցի մոտ վթար է տեղի ունեցել

Հունիսի 14-ին, ժամը 02.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իտալիայի թիվ 1 հասցեում գտնվող «Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլ. սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan Skyline» մակնիշի 34 MN 174 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Ա. Գ.-ը (1981 թ. ծնված) հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ստանալով համապատախան բուժօգնություն՝ դուրս է գրվել: