Բաժիններ՝

Առողջապահության նախկին նախարարին կձերբակալե՞ն. աղմկոտ բացահայտում. armtimes.com

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են Առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Սույն կեղծիքը հավանաբար տեղի է ունեցել վերը նշված պաշտոնյաների գիտությամբ կամ միգուցե՝ նախաձեռնությամբ:

armtimes.com-ի տեղեկություններով՝ այս քրեական գործը հարուցվել է դեռեւս ամիսներ առաջ: Նույն այդ տեղեկությունների համաձայն՝ կեղծ ուղեգրերը պատրաստելու եւ իրացնելու համար պետական բյուջեից մեծ գումարներ են հատկացվել:

Նշենք նաև, որ 2012-2014թթ. առողջապահության նախարարը Դերենիկ Դումանյանն էր: Ընդ որում, Սարո Ծատուրյանին այդ պաշտոնին է նշանակել հենց Դերենիկ Դումանյանը 2012թ. սեպտեմբերին: Ի դեպ Դումանյանը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է: Վերոնշյալ ձերբակալությունների կապակցությամբ կայքի թղթակցիցը  խոսել է Դերենիկ Դումանյանի հետ:

 Պարոն Դումանյան, Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել, և հարուցված քրեական գործի շրջանակներում քննվում են հենց ձեր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած չարաշահումները:

– Ես տեղյակ չեմ եղել:

– Խոսքը հենց ձեր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած լայնածավալ չարաշահումների մասին է:

– Սպասենք, տեսնենք, թե ինչի մասին է խոսքը, այդ ժամանակ էլ մեկնաբանություն կանենք:

– Այդ գործով ձեզ հարցաքննության կամ փորձաքննության չե՞ն հրավիրել:

– Իհարկե, ոչ:

– Պարոն Դումանյան, փաստորեն դուք այդքան անուշադի՞ր եք եղել, որ ձեր ղեկավարման ներքո նման չարաշահումներ են տեղի ունեցել:

– Ես չգիտեմ: Դուք էլ չգիտեք, թե ինչ է տեղի ունեցել: Ինչո՞ւ եք հիմա եզրակացություններ անում: Երբ ամեն ինչ կավարտվի, նոր դուք էլ կիմանաք, մենք էլ:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ գործով ձեզ էլ հրավիրեն հարցաքննության, մեղադրանք ներկայացնեն:

– Իհարկե՝ ոչ: Բացառվում է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս