
Աղմկահարույց ծեծկռտուքի գործով մեղադրյալների վերաքննիչ բողոքները մերժվել են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Վազգեն Մկրտչյանին ու Հովհաննես Շմոյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ վերաքննիչ բողոքները մերժվել են: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց մեղադրյալների պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: