Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է։ Այն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց նրանց Հայկական հեռուստատեսության 60 և ռադիոյի 90 ամյակների առթիվ և ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց: Նա մասնավորապես նշեց.
2016 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) հյուրընկալվեցին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Լի Գուանյան և ՉԺՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը:
ՀՀ վերահսկիչ պալատն այս տարի ստուգել է Լոռու մարզի Վանաձոր համայնքի կողմից բյուջետային միջոցների օգտագործումը, բյուջեի մուտքերի ապահովումը, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարումն ու օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը՝ 2015 թ. հունվարի 1-ից մինչև այս տարվա սեպտեմբեր:
Նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ: Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է: «Պոբեդա» ավիաընկերության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տոմսերի գները սկսվելու են 999 ռուբլուց (ավելի վաղ ավիաընկերությունը հայտարարել էր, որ տոմսերը կարժենան սկսած 10 հազար դրամից):
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին Նոր Նորք վարչական շրջանի Բանավան թաղամասի 14 շենքի տակ ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել:
Այսօր Ռուսաստանի հայերի միության (ՌՄՀ) նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց և Համաշխարհային հայկական կոնգրեսի ծավալած գործունեության արդյունքները՝ նշելով, որ իրենք իրենց պլանավորած բոլոր աշխատանքները կատարել են: Նա նշեց, որ Եվրասիական գործընկերության միջազգային ֆորումի մասին ինքը խոսել է նախագահ Սերժ Սարգայանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և ունի նրանց աջակցությունը:
«Եթե նախկինում տղաները պատվաստումները ստանում էին կենտրոնական հավաքակայանում և մեկնում էին Զինված ուժեր, ապա այդ գործընթացն այլևս չկա, արդեն Առողջապահության նախարարությունն է իրականացնում պլանային կարգով՝ ամբուլատոր պայմաններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը:
Լրագրողների հարցին՝ գուցե համաճարակային վիճակ չի հայտարարվում, որպեսզի պետպատվերը չգործի, նա այսպես պատասխանեց. «Համաճարակային շեմ չհայտարարելը որևէ միտում չունի: Ինչ վերաբերում է պետպատվերին, ապա ամեն տարի այս ժամանակահատվածը համընկնում է վերակազմավորման շրջանի հետ»:
Հիվանդանոցներում հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով՝ թոքերի արհեստական սարքավորումների ներքո հիվանդներ չկան:
Կարեն Կարապետյանի մասին ակնարկը պատրաստելիս վերհիշեցի «Արմենպրես»-ի լուսահոգի լրագրող Գոհար Իսախանյանի` 2012թ. հունիսի 26-ի թղթակցությունը. «Հանրապետությունում միակ, օրինակելի համարվող 7 հա ձիթապտղի այգին, որը գտնվում է Մեղրիում` Արաքսաշենում, տարեկան ամենաքիչը 10տ բերք է տալիս:
Ժամը 09։40–ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Նորք Նորք վարչական շրջանի Բանավան թաղամասի 14 շենքի տակ ռումբ է դրված և այն պայթելու է։
ԱՄՆ Չաթթաուն քաղաքում (Թեննեսի նահանգ) դպրոցական ավտոբուսը ՃՏՊ-ի մեջ է հայտնվել, ինչի հետևանքով 12 մարդ մահացել է։
Դանակահարություն Մարալիկում:
Ստեփանավանի, Բերդի և Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ:
«Շատ լավ, ակտիվ, աշխույժ, գյուղացիների կողմից հարգված ու սիրված տղա էր Գագուլիկը: Բոլորս զարմացած ենք, որ նման դեպք է պատահել հետը, չենք կարող հասկանալ` ինչպես կարող էին պայթուցիկ նյութերն հայտնվել մոտը»,- ասաց համագյուղացին:
Սպանված երիտասարդը ստացել է դանակի 6 հարված մարմնի տարբեր մասերում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: Կատարվածից ժամեր անց սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Պահեստային գումարտակ ձեւավորելու եւ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում այն կիրառելու ՀՅԴ գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի կոչին արդեն շուրջ 650 քաղաքացի է արձագանքել:
Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ապօրինի զենք- զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով 6 ամիս շարունակ հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է: Խոսքը Երեւանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի մասին է:
Նույն իրավիճակ էր նաև «Արաբկիր» մանկական հիվանդանոցում. հիվանդասենյակները խիստ ծանրաբեռնված են, ավելին, չի բացառվում, որ առաջիկայում բժշկական համալիրի վիրաբուժական բաժիններում պլանային վիրահատություններն առժամանակ դադարեցվեն` սենյակներն ու մահճակալները շնչառական հիվանդությամբ երեխաներին տրամադրելու համար:
Մեր խանութներում սրընթաց թանկանում է շաքարավազը: Երեկվա դրությամբ «Երեւան Սիթիում» մեկ կիլոգրամ շաքարավազի գինը հասել էր 405 դրամի: Գործ ունենք, շատ մեղմ ասած, տարօրինակ երեւույթի հետ: Խնդիրն այն է, որ ինչպես շաքարը, այնպես էլ շաքարի հումքը վերջին ամիսներին աշխարհում թանկանում են:
Մ. Գրիգորյանը նաեւ այն եզակի պատգամավորներից է, որը ԱԺ տարածք է մտնում իր մեքենայով, ինչը կրկին նրան «չի հասնում»:
Հոգեհանգստի արարողությունը տեղ կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում նոյեմբերի 22-ին, ժամը՝ 18.00-ին, իսկ հուղարկավորությունը` նոյեմբերի 23-ին, ժամը 13:00-ին՝ քաղաքային պանթեոնում:
Նոյեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 5-ից 18-րդ փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, Մերձավան գյուղի 4-րդ փողոցի, թիվ 15166 զորամասի, ավազի հանքի, Պետգույքի կառավարման վարչության ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այսօր դպրոցներում քննարկումներ են լինելու՝ կապված վերջին շրջանում տարածված վիրուսների հետ:
«Կցանկանայի, որ հեռուստաընկերությունները տարբերվեին իրարից: Յուրաքանչյուր մարդ ուզում է ինչ-որ բանով առանձնանալ և ընդգծել իր ես-ը: Կարծում եմ` նույնը հեռուստաալիքների դեպքում է: Լավ կլինի, եթե ստեղծվեն մասնագիտական ալիքներ` սպորտ, գիտություն…»,- ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Ինչպես եւ կանխատեսվել էր, այսօրվանից արկտիկական օդային հոսանքների ներհոսքը մեր հանրապետության տարածք սկսվել է: Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազել է՝ Աշոցքում գիշերը հասնելով մինչեւ -22 աստիճան ցրտի:
Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանում վիզայի ռեժիմը խախտած օտարերկրացիներին: