Իսլամի հիմնական երկու ճյուղերը: Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» պատրաստած տեսանյութում:
Հայտնի հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տան նկարները:
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի` ժամը 20:00-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են:
ԱՄՆ արևևլյան տարածաշրջանի Հայ Դատի հանձնախումբն Իլինոյսից սենատոր Մարկ Քըրքին կպարգևատրի իր բարձրագույն` հեղինակավոր Ազատության շքանշանով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբեր 23-ին այցելել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL) ու շրջայց կատարել կենտրոնի 4 հարկերում, ծանոթացավ ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիաներին։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալմայոր Վարդան Եղիազարյանը նոյեմբերի 23-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին, Ջուզեպպե Գալատիին և նրանց ուղեկցող անձանց:
Ճիշտ է տղամարդկանց մոտ 4-5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, բայց կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդություններն ավելի ծանր են ընթանում: Նրանց մոտ և մահացությունն է բարձր և հաշմանդամությունը: Կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունները ավելի շատ զարգանում են մենոպաուզայից հետո: Բայց մինչև այդ տարիքը նրանց մոտ հիվանդությունը սովորաբար չի հանդիպում:
«Հակամանրէային դեղամիջոցը կիրառվում է վարակիչ հիվանդությունների բուժման համար, եւ դրա ոչ պատշաճ կիրառման, ինչպես նաեւ բնակչության ցածր իրազեկվածության պատճառով դրանք կարող են ձեռք բերել կայունություն, եւ հետագայում վարակիչ հիվանդությունների կոնկրետ տեսակներն ընդհանրապես կարող են չենթարկվել բուժման: Այսօր դժվարացել է նոր հակաբիոտիկներ ստեղծելը, եւ ունեցած պաշարը սպառելու դեպքում կունենանք ծանր իրավիճակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են վերոնշյալ մեխանիզմներով նաեւ զինծառայողների զորացրման դեպքեր։
«Հարգելի՛ լրագրողներ, Դատախազությունից տեղեկատվություն ստանալու, հարցումներ անելու և լրատվական գործունեությանն առնչվող այլ հարցերով, այսուհետև խնդրում եմ դիմել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին՝ (010) 511 629, (010) 511 628 հեռախոսահամարներով: Շնորհակալություն համագործակցության համար»:
Ս. թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 7-ը «Համադասարանցիներ» սոցիալական ցանցը «Բոլշոե կինո» ընկերության հետ համագործակցության շրջանակում իր հարթակի էջերում ներկայացնում է բժիշկների, փրկարարների ու կամավորների հուշերը, ովքեր օգնություն են տրամադրել 1988թ-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած աղետից տուժածներին:
Հովնանյան ընտանիքը սիրով խնդրում է, որպեսզի զորակցություն հայտնելու նպատակով նվիրատվություններ կատարվեն հետևյալ հաշվեհամարներին.
Ձեզ ենք դիմում ճարահատյալ բաց նամակով, քանի որ այն ողջունելի ընթացակարգը, որը Դուք նախաձեռնել եք հեռախոսազանգերի և էլեկտրոնային փոստի միջոցով, անմիջական կապը Ձեր խորհրդականների հետ, չտվեց սպասվելիք արդյունքը։
Ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ ահազանգն ստացվել է նոյեմբերի 22-ին։
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություններում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մարտի 13-ին Սարի-Թաղում 16-ամյա տղայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է ննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Գևորգյանին։
Ուշադրություն. որոնվում է լուսանկարում պատկերված անձը:
այաստանում ծնված, ԱՄՆ-ում մեծացած և Վաշինգտոնի համալսարանում ուսում ստացած երիտասարդ ծրագրավորող Հասմիկ Քալանթարյանի ղեկավարած խումբը հեռախոսային ծրագիր՝ APP է ստեղծել Disney նշանավոր ընկերության համար: Disney ամսագիրը, գրելով հայուհու մասին, նշում է, որ նրա ղեկավարությամբ ստեղծված հեռախոսային բովանդակությունը Disney World park-ի այցելուներին թույլ է տալիս մատչելի կերպով կողմնորոշվել հսկայական տարածքում, ինչպես նաև տեղեկանալ տարածքում գործող կենտրոնների ժամերի և այլ ծառայությունների մասին, պատվերներ կատարել և այլն:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը բնակարան է փնտրում Մանչեսթերում: Այս մասին գրում է Manchester Evening News-ը: Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը վստահ է անգլիական ակումբում իր հաջողության մեջ, այդ պատճառով բնակարան է փնտրում:
Նոյեմբերի 23-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենայում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ա. Նավասարդյանը նշեց, որ իրենք քաղաքացիներին հարց են ուղղել, թե՝ ի՞նչ եք կարծում, ո՞րն էր «Սասնա ծռերի» գործողությունների հիմնական դրդապատճառը, որին հարցվածների 46 տոկոսը պատասխանել է՝ երկրում անարդարության մթնոլորտի առկայությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 56-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ։
Նոյեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն իրեն 70 հազար դոլար է պարտք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդան Այվազյանն ասաց, թե մեկ անգամ արդեն անդրադարձել է այդ հարցին. «Ես խնդրում եմ ասեք, թե ինչու պետք է ես և Սիլվա Համբարձումյանը պարտք լինեինք, և ինչի պետք է այդ կինն ինձ գումար տված լինի»։
«Թող սա զուգահեռեին, ասեին, որ այդ մեքենաները վերանում են։ Մարդիկ, որոնք մանուկ հասակում երազել են գոնե հարևանի սամոկատը քշել, հիմա 100 հազարանոց մեքենաներով են պտտվում»,- ասաց Վարդան Բոստանջյանը՝ նշելով, որ իշխանությունները, թողած իրենց գործառույթները, ասում են՝ ապրեք, ինչպես ուզում եք, և, եթե ուզում եք ապրել, բարի եղեք՝ յուրաքանչյուրդ 1000 դրամ տալ:
Նոյենբերի 23-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փորձաքննության արդյունքներով՝ ամբողջական փաթեթավորված «Մարիլա» ՍՊԸ-ի 08.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» բժշկական եփած երշիկը և «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի 15.11.2016 թվականի արտադրության «Կլասիկ» բժշկական եփած երշիկը մանրէաբանական՝ ՄԱՖԱՄ, ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին, որի հիման վրա Ծառայությունը համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրողների մոտ: Ծառայության պետի հրամանով՝ նշված ընկերություններում իրականացվում են դիտարկումներ՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:
Նոյեմբերի 22-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները «Ռոսիա» տոնավաճառի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1998 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ին:
Պարզել է, որ նրանք թունավորվել են տան վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքից: