Բաժիններ՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի գրեթե բոլոր գյուղական ավտոճանապարհները, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածի 166-րդ կմ-ը, Ջերմուկ-Վայք 3-6-րդ կմ-երի, Սևան-Դդմաշեն, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի, Ջրաբեր-Ֆանտան, Նոր Գեղի-Լուսակերտ, Հրազդան-Ջրառատ, Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Ամասիա, Աշոցք ավտոճանապարհների բոլոր միջհամայնքային ճանապարհները:

Արմավիրի մարզում, Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երը, Վարդենիսի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ճանապարհները, Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան 1-10 կմ-երը, Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 8-րդ կմ-ը, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակի ոլորանների հատվածը, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ը, Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Աշոցք հատվածի 15-20 կմ-երը, Հ-17 ավտոճանապարհի Գյումրի-Արմավիր հատվածի 50-55-րդ կմ-երը, Հ-32 ավտոճանապարհի Գյումրի-Ամասիա հատվածի 14-20 կմ-երը, Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Վանաձոր հատվածը, Հ-21 ավտոճանապարհի Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ հատվածը և Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզերի բոլոր ճանապարհները:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում առկա է բուք, իսկ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան՝ «Զանգեր» կոչվող հատվածում՝ մառախուղ:

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի մարզերում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Դիլիջան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Հանրապետության տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս