
Վարդենիկ գյուղում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. տուժածներ չկան

Հունվարի 28-ին, ժամը 23.27-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 34 LC 397 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գյուղի հիվանդանոցին հարակից անցնող գազատար խողովակին. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։