Բաժիններ՝

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս պահին՝ հունվարի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում: Տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով, ինչպես երեկ, այսօր նույնպես, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բավրա-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը:

Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ապարան-Արագած-Թալին, Շիրակի մարզ, Սևան-Դիլիջան՝ մինչև Դիլիջանի շրջադարձերը, Կոտայքի մարզի Չայնիի ոլորաններից մինչև Գեղարքունիքի մարզ՝ Սևան, Մատունի, Գավառ, Վարդենիս, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածներից օգտվելուց:

Մայրաքաղաքում երթևեկող վարորդներին նույնպես հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և երթևեկել ձմեռային անվադողերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։