ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է հակառակորդի դիվերսիան հետ մղելիս զոհված 2 զինծառայողի
ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների:
2016թ. սեպտեմբերին և հոկտեմբերին հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկվել, որոնք կանխվել են հայկական զինված ուժերի կողմից: Հակառակորդի դիվերսիոն հարձակումները կանխելու ընթացքում զոհվել են կրտսեր սերժանտ Սևակ Խաչատրյանը և շարքային Գուրգեն Այվազյանը:
Կրտսեր սերժանտ Սևակ Խաչատրյանը և շարքային Գուրգեն Այվազյանը հետմահու պարգևատրվեցին «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևները ՀՀ նախագահից ստացան զոհված զինծառայողների ծնողները: