Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է Տավուշում Ադրբեջանի դիվերսիային փորձը կանխելիս զոհված զինծառայողներին

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է դեկտեմբերի 29-­ին Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելու ընթացքում զոհված հայ զինծառայողներին։

Ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը հետմահու պարգևատրվեց «Արիության» մեդալով, շարքայիններ Էրիկ Աբովյանը և Էդգար Նարայանը՝ «Մարտական ծառայության» մեդալով:
Զոհված զինծառայողների պարգևները ՀՀ նախագահից ստացան նրանց ծնողները ՀՀ բանակի օրը՝ հունվարի 28-­ին, նախագահական նստավայրում հրավիրված արարողությանը:

Դեկտեմբերի 29-­ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ­արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են
ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով մինչև 7 զոհ, վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ
պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս