Բաժիններ՝

Գյումրիում ջրագծերը «պայթում են»

Tsayg.am. Վերջին շրջանում «Այսօր» լրատվականը Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից ահազանգեր է ստանում ջրագծերի և կոյուղատար համակարգի վթարման դեպքերի հետ կապված: Ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մաշված ու շարքից դուրս եկած խողովակներում ջուրը սառչում է և խցանվում: Հերթական դեպքը տեղի էր ունեցել Խրիմյան Հայրիկ փողոցի վերջնամասում: «Վիոլա ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից «Այսօր» լրատվականին փոխանցեցին, որ աշխատում են կարճ ժամանակահատվածում վերացնել վթարի հետևանքները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս