ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Շիրակի մարզերի գրեթե բոլոր գյուղական ավտոճանապարհները, Ջերմուկ-Վայք 3-6-րդ կմ-երը, Ջրաբեր-Ֆանտան, Նոր Գեղի-Լուսակերտ, Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով, Մ-1 ավտոճանապարհի Մարալիկ-Սառնաղբյուր հատվածը, Հ-21 ավտոճանապարհի Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ, Մարալիկ-Նորաշեն, Ամասիա-Ծովամարգ հատվածները և Ամասիա, Աշոցք ավտոճանապարհների բոլոր միջհամայնքային ճանապարհները:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Աշոցք հատվածի 15-20 կմ-երը, Հ-17 ավտոճանապարհի Գյումրի-Արմավիր հատվածի 50-55-րդ կմ-երը, Հ-32 ավտոճանապարհի Գյումրի-Ամասիա հատվածի 14-20 կմ-երը, Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Վանաձոր հատվածը, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածի 166-րդ կմ-ը, Արթիկ-Լեռնապար և Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերի բոլոր ճանապարհները:
Արմավիրի մարզում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
Հադրութում, Մարտունիում, Լաչինում, Ասկերանում, Շուշիում և Ստեփանակերտում առկա է մերկասառույց: