Առաջին անգամ խոզի եւ մարդու հիբրիդ է ստեղծվել
Ամերիկացի, իսպանացի եւ ճապոնացի կենսաբաններն ստեղծել են քիմեռներ՝ խոզի եւ մարդու հիբրիդներ: Համապատասխան հետազոտությունն առաջին անգամ հրապարակվել է Cell հանդեսում, դրա մասին համառոտ հայտնել է Nature News-ը:
Հիբրիդներն ստացվել են հետեւյալ կերպ: Գիտնականները խոզի ավելի քան 1,4 հազար սաղմեր մտցրել են մարդու մակածված ցողունային բջիջների երեք տիպերից մեկում: Այնուհետեւ սաղմերը պատվաստվել են մայր խոզին, որտեղ դրանք հաջողությամբ զարգացել են:
Մարդկային նյութի դինամիկային հետեւել են ֆլուորեսցենտային սպիտակուցի միջոցով, որի արտադրության համար ծրագրավորվել էին մարդու ցողունային բջիջներ:
Արդյունքում՝ վերջինները խոզի սաղմում ձեւավորել են բջիջներ, որոնք տարբեր տեսակի հյուսվածքների, մասնավորապես, սրտի, լյարդի եւ նյարդային համակարգի հյուսվածքների նախորդներ են: Խոզի եւ մարդու հիբրիդներին թույլ են տվել զարգանալ երեք-չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո էթիկական նկատառումներով դրանք ոչնչացվել են:
Գիտնականներն իրենց փորձերի վերջնական նպատակը տեսնում են այնպիսի օրգանների աճեցման արդյունավետ մեթոդիկայի մշակման մեջ, որոնք հետագայում պիտանի կլինեն հիվանդին փոխպատվաստելու համար: