«Այդ որոշումը կայացնողն ու պատասխանատուն գլխավոր շտաբի պետը չէ». Մովսես Հակոբյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցին՝ ի՞նչպես է մեկնաբանում ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի՝ իր մասին արված հայտարարությունները, թե ինքն էլ բանակի հաշվին հարստացած գեներալ է, պատասխանեց, որ ոչինչ ասել չի կարող: Լրագրողներն, այնուամենայնիվ, հետաքրքրվեցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ հայտարարությունը, ինչին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն ասաց.

«Այդ մասով պատասխանը հնչեցվել է»: Նա չմանրամասնեց նաև, թե ՀԱՊԿ նախագահությունում ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում. «Այդ որոշումը կայացնողն ու պատասխանատուն գլխավոր շտաբի պետը չէ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031