Մարտի 18-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1993 թ. ծնված Գոռ Ս.-ին:
ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը ողջունել է Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի առաջադրումը որպես «Ավրորա» մրցանակի հավակնորդ:
Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 16-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 18-ամյա երկու երիտասարդի և դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը կամ հանցագործները Ռ. Գևորգյանի, ով աշխատում է ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Շիրակ» մասնաճյուղի փոխտնօրեն, ննջասենյակիցներից հափշտակել են 6 հազար ԱՄՆ դոլար, 15 մլն դրամ և 1 մլն 830 հազար դրամին համարժեք ոսկյա և արծաթյա զարդեր:
Մարտի 18-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի թիվ 30 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՄԻԵԴ որոշումը նախադեպային է և ինչ-որ չափով կարող է ունենալ կանխարգելիչ բնույթ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դեռևս, ցավոք, ժողովրդավար պետություն չէ և դատական իշխանությունը չի գործում, որի հետևանքով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ գտնվում են բանտախցերում և իրական հանցագործները և, ամենացավոտն այն է, որ սպանություններ կատարողները գտնվում են ազատության մեջ: Այս վճիռը կարևոր է մեր քաղաքացիների իրավունքների համար, որովհետև 12 տարի առաջ, երբ Հայաստանը դեռ 2 տարվա անամակցություն ուներ ԵԽ-ին, ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող է դիմել ՄԻԵԴ և պաշտպանել իրավունքները»,- այսօր ԱԺ ճեպացրուզյուցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
ԼՂ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանը ծնունդով Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից է, բայց բնակվում էր Աշտարակ քաղաքում:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը կուղևորվի Երևան, որտեղ կբացի կբացի մարդասիրական արձագանքման Ռուս-հայկական կենտրոնը, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ին:
Ստալինիզմը չի մահացել, ստալինիզմը ողջ է նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում: Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, որոշ չափաբաժնով «ստալինիզմը» հատուկ է ցանկացած իշխանության, որովհետեւ դրա ներկայացուցիչների նպատակն է «մնալ աթոռներին», իսկ ինչեր են նրանք անում դրա համար՝ կախված է ոչ թե իշխանավորների «բարի» կամ «չար» լինելուց, այլ նրանից, թե ինչպիսին է քաղաքական համակարգը եւ հասարակությունը:
Վերահաս ցրտահարության վտանգի նախօրեին պտղատու եւ խաղողի այգիներ, բանջարանոցներ ունեցող գյուղացիներից յուրաքանչյուրն իր հողակտորը ցրտից պաշտպանում է տարբեր եղանակներով: Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ Լեւոն Նադարյանն իր այգիները պաշտպանում է յուրօրինակ եւ յուրահատուկ տարբերակով` աղոթքով, օրհնությամբ ու հավատով:
Ամենաշատը ես ոգեշնչվեցի ֆիլմի պատմությունից, այն ցավից, որ զգացին թե’ գլխավոր դերակատար Աբգարը, թե’ իր Ադրբեջանցի ընկեր Իբրահիմն իր ընտանիքի հետ: Շատ հուզիչ էր իրար հետ մեծացած 2 հոգու ընկերությունը, ովքեր միասին դաստիարակել էին երեխաներին, իսկ հիմա բաժանվել են պատերազմի անջրպետով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ քամիներ են Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում:
Օդի ջերմաստիճանը արձանագրող բազմաթիվ կայանների տվյալներով գիշերը ժամը երեքից մինչեւ առավոտյան 7-ը Արարատյան դաշտում ջերմաստիճանը բացասական է եղել, իսկ ժամը 4-5-ը ընկած հատվածում այն եղել է մինուս 5.6 աստիճան: Սա բավարար է, որպեսզի ծիրանենին ցրտահարվի, եւ այսպիսի ջերմաստիճանի դեպքում նույնիսկ այգիների ծխահարությունը եւ ինտենսիվ ոռոգումը շոշափելի արդյունքներ տալ չեն կարող:
Մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերիցմեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացելՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հովհաննես Ռազմիկի Հարությունյանը:
Գործի հետ կապված մի շարք անուններ են տրվել, եւնա չի Էլ հերքում, որ ճանաչում է խմբի երեք անդամներին՝ տերտերին, լրագրողին եւ Արթուր Վարդանյանին, բայց խնդիրը նրանում է կայանում, որ փորձում են պարզել, թե ինչպես են նրանք իրար ճանաչում, ծանոթություն ասելով՝ ինչ է նշանակում բարեւ տալ, գնալ, զրուցել… Գործի հետ կապված քննչական գործընթացներ են, գնում են, մենք էլ փորձում ենք դրանք բերել այնպիսի տեսքի, որ երեւա, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Արարատի մարզի Մասիս քաղաքի Գործարանային փողոցի մոտակայքում բախվել են գնացքը և մարդատար ավտոմեքենան, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Corsa» մակնիշի 08 ՕS 644 ( վարորդ՝ Հ. Հ., ծնվ.1950 թ), «Mercedes G280» մակնիշի 76 DD 766 (վարորդ՝ Հ. Գ., ծնվ.1987 թ.), «Mercedes S600» 52 PՕ 555 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 11.00-16.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քրեական հեղինակությունները մարտի 16-ին տարվել են ոստիկանության բաժին:
Ես ուսանող եմ ու տանը մեկ անգամ եմ հաց ուտում, օգտվում եմ բուհիս ճաշարանից: Կարելի՞ է, որ Մեծ Պահքի 40 օրվա փոխարեն ամառային արձակուրդներին 40 օր պահք պահեմ:
Պետական դավաճանության մեղադրանքով նախորդ տարվանից անազատության մեջ գտնվող Գարիկ Մարությանը մեղադրանքը չի ընդունում: Երեկ այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
Այսպես` մանկապարտեզները հացի մեկ կգ-ի մրցույթի նախահաշվային գին ներկայացրել են 270-280 դրամ, շահել են, սակայն, 264 դրամով, հացը համայնքապատկան բոլոր մանկապարտեզները ստանում եւ մինչեւ տարեվերջ ստանալու են 264 դրամով:
Մարտի 17-ին, ժամը 15.40-ին քահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ¸ տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության հատուկ միջոցառման ընթացքում հայտնաբերված տասնյակ ավտոմեքենաների վարորդները հաշվառված են եղել նարկոլոգիական կենտրոնում:
Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վարդերեսյանի սպանության դեպքի առթիվ։
Մեծ Պահքի ընթացքում ո՞ր օրերին կարելի է ձուկ ուտել:
Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի մոտ մարտի 13-ին տեղի ունեցած դանակահարության մի շարք հանգամանքներ, վիճաբանության շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սարի Թաղի երկու բնակչի՝ Պետրոսյան եղբայրներին, առաջադրվել են մեղադրանքներ։
Շիրակի մարզի մի շարք համայնքներում չի լուծվում խմելու ջրի խնդիրը: Որոշ համայնքներում ջրագծերն են հին, որոշներում դրանք ընդհանրապես բացակայում են:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում: