«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Հրամանատարը Մարատն իր անձնակազմի երկու զինվորների հետ ականով խոցել է հակառակորդի T90 տանկը. պատմում են զինվորները:
2016 թվականի ապրիլի 10-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում զոհվել է տափերականցի 1993 թվականին ծնված Ռոբերտ Աբրահամի Աբրահամյան:
Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակման ընթացքում հայկական կողմին փոխանցվել է 18 զոհված զինծառայողի մարմին:
Վերջին հրաժեշտը զոհված զինծառայող Ռոբերտ Աբաջյանին:
Լռության երթ Երևանում՝ ի հիշատակ զոհված զինվորների:
2016 թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված պատերազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած անձանց կորչելու հանգամանքների, նրանց գտնվելու հավանական վայրի և ճակատագրի, ռազմագերիների՝ գերության մեջ ընկնելու հանգամանքների, ետ վերադարձնելու ուղղությամբ հնարավոր գործողություններին աջակցելու, ինչպես նաև զինծառայողների զոհվելու հանգամանքների եւ պատճառների ուսումնասիրության, նրանց հարազատների տեղեկություններ ստանալու իրավունքին աջակցելու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է տեղեկատվության հավաքագրման աշխատանքները։
Պայմանագրային զինծառայող, 33-ամյա շարքային Հրաչյա Մուրադյանը զոհվել է ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը շփման գծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս։
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցությունում եմ հայտնում ապրիլի 1-ի գիշերվանից սկսված ադրբեջանական հերթական սադրանքին զոհ գնացած բոլոր զինվորականների, երկրապահ կամավորականների եւ քաղաքացիական անձանց հարազատներին։
Արմեն Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունը:
Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ապրիլի 9-ին վերահուղարկավորել են շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանին:
Արցախում է գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը: Նա այնտեղ է ոչ միայն առաջնագծում կանգնած զինվորներին քաջալերելու, այլև որոշակի ծրագրով հանդես գալու նպատակով: Կոմանդոսը ցանկանում է Երևանում համախմբել աշխարհի տարբեր երկրներում ապրող ռազմական փորձագետներին և գեներալներին, համատեղ ուժերով առաջնագիծ մեկնել ցանկացողների վերապատրաստրաստումը մշակելու և անցկացնելու համար:
Հոգևորի դերը բանակում ի սկզբանե է կարևորվել, երբ ստեղծվեց բանակի հոգևոր առանջորդությունը: Այս օրերին հատկապես հայ հոգևորակ անների ներկայությունն առաջնագծում ոգևորիչ է ու խիստ կարևոր: Այս մասին մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Շիրակի կայազորի հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը:
Ապրիլի 11-15-ին՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է:
Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են, քանի որ երեկ հարազատներին է վերադարձվել զինծառայողի գլուխը:
Եվս մի ուրախ լուր, մտերիմ ընկերոջս՝ ԱՍԱԼԱ-ի՝ Փարիզի «Վան» գործողության հրամանատար, բանտից ազատվելուց հետո Արցախի գոյամարտի «Մեծն Մուրադ» ջոկատի հրամանատար Գևորգ Գյուզելյանի որդուց,որ հրետանավոր է ծառայում հենց Մարտակերտում, երեք օր լուր չկար: Վերջապես զանգահարել է տուն, ողջ-առողջ է:
Առաջնագծի զինվորները:
Արծրուն Հովհաննիսյանը հրապարակում է զոհվածների լուսանկարները:
Ապրիլի 10-ին, ժամը 07.23-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. ապրիլի 9-ին ժամը 14.00-ի սահմաններում Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Հ. Ա.-ը դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
Ինչո՞ւ են Երևանում պտտվում այդքան թանկարժեք մեքենաներ: Ինչո՞ւ են Երևանում այդքան մեծ պալատներ կառուցում, երբ որ երկիրը այնքան աղքատ է, այնքան չքավոր վիճակում է, ժողովուրդը հեռանում է… և մենք 80-ականների զենքով ենք կռվում:
Ապրիլի 10-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ չորս հարկանի շինության տանիքում:
Անհայտ կորած մեր զինվորներից մեկը` Սեյրան Փիրումյանը, գտնվել է:
«Առավոտյան ժամը 09:00-ն էր, երբ արթանացա հարսիս ձայնից, ով գոռում էր՝ «շուտ արեք, դուրս եկեք, պատերազմ է սկսվել»: Մենք արագ հագնվեցինք, դուրս եկանք տանից ու նկուղ իջանք: Բայց զգում էինք, որ կրակոցները աստիճանաբար մոտենում են: Լսեցի, որ ինչ-որ բան մեզ շատ մոտ պայթեց, գոռացի «աման մեզ սպանում են»: Այդ պահին ես նկուղում պատին հենված նստած էի»,- պատմեց նա:
Նարեկն այն համեստ հերոսն է, ով տանկերի համար նախատեսված նռնականետով ոչնչացրել է հակառակորդի ռազմական ուղղաթիռը: Ոտքի վիրավորում է ստացել ուղղաթիռի վայր ընկնելուց այս ու այն կողմ թռած բեկորներից: «Թեթև բան ա, հես ա կգնամ դիրքեր»,- մեղմ ժպիտով ասում էր նա:
«Մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանն աջակցել հնարավոր միջոցներով, որպեսզի Թալիշը նորից վերականգնվի, քանի որ Թալիշը հնարավոր չէ միայն զենքով պահպանել»,- ասաց Մ. Խալափյանը` հավելելով, որ Թալիշը ժամանակին շեն բնակավայր էր, որը կարողանում էր տարեկան 2000 տոննա հացամթերք ու 4000 տոննա խաղողի բերք ապահովել:
«Ամսի 1-ին էր դիրքերից իջել, ասեց՝ իջնեմ բատալյոն, իրիկունը կզանգեմ՝ կխոսենք ու էդ զանգն է, որ պիտի գա: Էդ օրը չկա, հաջորդ օրը դե արդեն իմացանք էս խառնաշփոթի մասին», – «Ազատության»-ը պատմեց զինվորի մայրը:
Վերջին օրերի ծանր իրադարձությունները, որ ցնցեցին բոլորիս, այնուամենայնիվ, մեզնից պահանջում են ո՛չ միայն ոգու ամրություն և մտքի սթափություն, այլ նաև՝ գործողությունների հստակ գիտակցում՝ ով ինչպես և ինչով կարող է: Մենք տեսանք, որ թե՛ մեր զինվորականների բարձր դասը, թե՛ պարզ շարքայիններն ուղղակի դրսևորեցին ծայրահեղ գեղեցիկ, հայավարի և մարդկային վարքագիծ: Մենք՝ այստեղ, հուզմունքի, բայց խաղաղության մեջ ապրողներս, իրենց շատ սիրում ենք: Մենք գլուխ ենք խոնարհում այն զոհերի և նրանց ընտանիքների առաջ, որտեղ տեղի ունեցան այս ողբերգական դեպքերը:
Արցախի Մատաղիս գյուղն ադրբեջանական զինուժի կողմից ռմբակոծության ենթարկվելուց հետո աստիճանաբար վերականգնվում է, տարհանված մարդկանցից ոմանք արդեն վերադարձել են գյուղ: