Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.11.2015 թ. տրված թիվ ԵԿԴ /1674/02/14 կատարողական թերթի համաձայն Հարկադիր կատարման ծառայությունում 10.11.2015 թ.-ին հարուցվել է թիվ 01533181 կատարողական վարույթը, որի կատարման շրջանակներում որոշում է կայացվել գրավի առարկա հանդիսացող Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող գույքը /«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ/ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Աճուրդի սկիզբը՝ 15.04.2016 թ.:
Ինչպես ադրեն տեղեկացրել էինք՝ այսօր ժամը 15:00-ից մինչև 20:00 երկու կողմերի պայմանավորվածությամբ պետք է սկսվեին զոհվածների դիակների որոնողական աշխատանքները: ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, ըստ պայմանավորվածության՝ երկկողմանի որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են:
Եղոյանների հարևանն ասաց, որ Բենիամինը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել, ունի մեկ եղբայր, երկու քույր: Հայրը ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետ գնդապետ Ներսես Եղոյանն է, Արցախյան շարժման առաջին մասնակիցներից է:
Մենք առաջադրանք էինք ստացել ժամը 10-ից մինչեւ առավոտ պաշտպանել գյուղը։ Ժամը 3-ին Թալիշ գյուղը սկսեցին հրետակոծել։ Մենք թաքնվեցինք խրամատներում, որպեսզի բեկորային վիրավորումներ չստանանք։
08.04.2016թ.` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը:
«Ողջ մնացած զինգերիներ հայկական կողմն ադրբեջանցիներից չունի՝ այն պարզ պատճառով, որ ռազմական գործողությունների ողջ ընթացքում ի սկզբանե նպատակ չի հետապնդել գերեվարելու ողջ զինվորներին: Սրա ամենադիպուկ հիմնավորումը ծավալված մարտական գործողությունների բնույթն է, այլ կերպ ասած՝ հայկական կողմի գերխնդիրը եղել է ինքնապաշտպանությունը: Հայկական կողմն ընդամենը դիմադրել է՝ թույլ չտալով թշնամուն անցնել սահմանագիծը»,- տեղեկացրեց Լարիսա Ալավերդյանը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում դրամապանակ գողացած անձի ինքնությունը:
Այս ամենից հետո զենքի վաճառքն անբարոյականություն է. Արծրուն ՀովհաննիսյանL
Մայոր Դավիթ Ղահրամանյանը պատմեց, որ վիրավորվել է անձնակազմին սննդով, ջրով և դեղորայքով ապահովելու ընթացքում: «Ականանետով անսպասլի կրակեցին, կողքիս երկուսը մահացան, ես էլ հրաշքով ողջ մնացի: Երկու ոտքերից բեկորային վնասվածքներ եմ ստացել: Հիմա ինձ լավ եմ զգում, անընդհատ բժիշկների հսկողության տակ եմ: Ապաքինվելուց հետո շարունակելու եմ ծառայությունս, այլ տարբերակ չկա»,- նշեց մայորը:
«Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջանից և Մարտակերտից:
Կապանում բոլորը ճանաչում էին տաղանդավոր և կենսախինդ Նորայրին: Ինչպես ինքն էր ասում, փոքրիկ պարուսույցը արդեն հասցրել էր իր ապրած տարիների ընթացքում լուրջ հաջողությունների հասնել: Վայելում էր բնակչության սերն ու հարգանքը: Շատ ընկերասեր էր և բարի, նպատակասլաց ու նվիրվող:
Մուշեղ Մխիթարյանն ասաց, որ ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, սովորել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, մասնագիտությամբ բեմադրիչ է: Դատավորն ասաց, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ ամբաստանյալը միջնակարգ կրթություն ունի, ինչին ի պատասխան՝ Մուշեղ Մխիթարյանը հայտարարեց, որ միայն կարդացել է մեղադրանքի բուն հիմքերը:
Ապրիլի 7-ին, Աբովյան քաղաքում, փրկարարին վայել պատվով ու արժանապատվությամբ, հոգևոր աղոթքով ու խնկարկումով, հրաժեշտ տվեցինք ՀՀ ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գեղամ Վաչիկի Գրիգորյանին:
Քաջիկ Սիմոնյանի խոսքով՝ ապրիլի 4-ին գնացել են զորամաս` որդու մասին տեղեկություն իմանալու, այնտեղ նրանց հաղորդել են, որ որդին անհայտ կորածների թվում է:
Դիպուկահարներն, ըստ ամենայնի, հսկում են տարածքը` ապահովելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի անվտանգությունը:
Երասխավանի դիրքերի ճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթակվել և մի քանի մետր գլորվելով հայտնվել է ձորում:
«Կան շատ երկրներ, որոնց խորհրդարաններն ու այլ մարմինները սիրով ու հանդուրժողականությամբ շարունակում են իրենց շփումն Ադրբեջանի հետ: Մենք պետք է հստակեցնենք՝ եթե ձեր առջև դուրս է գալիս մի մարդակեր ցեղ, արդյո՞ք դրանք արժանի չեն համապատասխան վերաբերմունքի»:
Գյումրիում գազամատակարաման դադարեցումը պայմանավորված է եղել պլանային աշխատանքներով, որի համար ազգաբնակչությունը տեղակացված եղել է հայտարարությունների միջոցով: Ինչպես և միշտ, այսօր էլ քաղաքում մեքենաներ են շրջում, կարգավորված երթևեկության կանոններով: Ինչ վերաբերում է ընտանիքներին տեղափոխման հարցին, ապա դա բնականոն երևույթ է, մարդիկ ընտանիքներով և տեղափոխվում են Հայաստանից Ռուսաստան և Ռուսաստանից ետ վերադառնում Հայաստան: Խոսքը չի վերաբերվում միայն ռուսական բանակում ծառայողների ընտանիքներին:
Երեկ ժամը 23:00-ի սահմաններում Արցախի երկնքում ՊԲ հակաօդայինների կողմից խոցվել է հակառակորդի հերթական գրոհային անօդաչու թռչող սարքը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 44 զինծառայողների անունները:
Անդրադառնալով այն դեպքին, երբ զինվորը նռնականետով ուղղաթիռ է խփել, նա ասաց, որ դա պրոֆեսիոնալիզմի արդյունք էր. «Դա հրաշք չէր, իր գիտելիքների շնորհիվ նա խփեց ուղղաթիռին»:
«Երեք ընկերների դիերը հանել է, իսկ չորրորդ ընկերոջ դին հանելու ժամանակ իրեն էլ են խփել…: Երեկ Հենրիկի հայրը ստիպեց մեզ իրեն տանել անատոմիկ: Իսկ մինչ այդ՝ չէր հավատում, անընդհատ կրկնում էր՝ իմ տղան չի, պետք է տեսնեմ, որ համոզվեմ: Ասաց՝ կգնամ դուռը կջարդեմ, կմտնեմ ներս… Մենք չէինք ցանկանում տեսներ, բայց տեսավ… տեսավ ու համոզվեց…»,- պատմել է Մասիսի քաղաքապետը:
Նրա խոսքով՝ լայնածավալ հարձակումը Ադրբեջանի կողմից ձեռնտու չէ հենց իրեն՝ Ադրբեջանին
Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-13-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ապրիլի 2-8-ը ժամանակահատվածում հայկական կողմի զոհերի ամբողջական ցուցակը:
ԲաքվaՆախարարությունում հայտնել են, որ վթարի հետևանքով մահացել է 60-ամյա մի կին:ում բախվել են ավտոբուսներ, կա զոհ և վիրավորներ
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը, Բաքվում միմյանց է բախվել երկու ուղևորատար ավտոբուս: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ, որոնցից 7-ը հոսպիտալացվել է: Նախարարությունում հայտնել են, որ վթարի հետևանքով մահացել է 60-ամյա մի կին: carmen ghukasyan
Ի հիշատակ վերջին օրերին սահմանին զոհված զինվորների ապրիլի 10-ին ժամը 19:00-ին Երևանի Ստ. Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի Լռության երթ:
Վարշավայում Լեհաստանի Հայկական երիտասարդական միությունն ապրիլի 7-ին կազմակերպել է հավաք Լեհաստանում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների առջև: Ցուցարարները պահանջում էին, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրները ճանաչեն Ադրբեջանը որպես ագրեսոր երկիր և միջազգային պատժի ենթարկեն վերջին օրերին Արցախում նրա կատարած անմարդկային հ անցագործությունների համար:
Ժամկետային զինծառայող Բենիկ Համբարձումյանը ապրիլի 4-ին խոցել է հակառակորդի անօդաչու թռչող սարքը:
Ժամեր առաջ ադրբեջանցի գերմանաբնակ բլոգգեր, Meydan.tv ընդդիմադիր լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հրապարակել է Ադրբեջանի կորուստների՝ 64 սպանվածի և 4 անհետ կորածի անուն պարունակող ցուցակ, թույլ տալով սակայն մի շարք սխալներ: