Վիտալի Բալասանյանին կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը:
Հուլիսի 23-ին, ժամը 20.45-ին, «ԳԱԶ-53» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Նորաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կորցնելով կառավարումը՝կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 24-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 23-ին, ժամը 10.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1987 թ. ծնված Արամ Ն.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 23-ին, ժամը 18.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայում բախվել է «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի:
Հուլիսի 25-29-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վրկ արագությամբ:
Երևանյան իրադարձություններին, մասնավորապես «Սասնա ծռեր» զինված խմբի գործունեությանն է անդրադարձել նաև Euronews համաեվրոպական հեռուստաալիքը, որը ռեպորտաժ է հրապարակել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդում երեկ կատարված իրադարձությունների մասին:
Կոչ եմ անում նաև տղաներին, քանի դեռ ուշ չէ անհապաղ իշխանություններին հանձնել վիրավոր տղային, ով նաև, ըստ տեղեկությունների, Ոստիկանության գնդապետին սպանողն է: Նրան շտապ բուժօգնություն է պետք, տղանե՛ր, ևս մեկ զոհ ոչ մեկին հարկավոր չէ: Ես կարծում եմ, որ տղաները պետք է օգտվեն այս վերջին հնարավորությունից:
Հուլիսի 23-ին, ժամը 18.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 44/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Պավել Թ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 24-ին, ժամը 03.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում ոռոգման ջրի խողովակի վթարի հետևանքով հեղեղվել է Գետամեջ փողոցը և փլուզվել տներից մեկի պարիսպը:
Գրեթե մեկ շաբաթ է անցել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավումից, խումբը երեկ ազատել է հուլիսի 17-ից իր մոտ գտնվող չորս պատանդներին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները իշխանություններին պահանջ էին ներկայացրել, որպեսզի լրատվամիջոցների մասնակցությամբ ասուլիս կազմակերպվի:
Խնդրի հանգուցալուծման ժամկետների մասին չեմ կարող ոչինչ ասել, շատ անորոշ է դա, բայց ընդհանուր առմամբ դրական քայլեր տեսնում եմ:
Երևանում կատարվող իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, որը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման առաջին օրվանից շարունակում է ընթերցողներին տեղեկացնել Երևանում ծավալվող դեպքերի մասին:
Ոստիկանը, բնականաբար, իր առանձնասենյակում է եղել, եղել է զորամասի պատասխանատու ու ներքին իր պարտականություններն է կատարել՝ զենքով պաշտպանելով իր զորամասի տարածքը:
Takorosto կայքն առաջարկում է պարզ բաղադրատոմս, որը կօգնի ազատվել մլակներից։
Նա զայրացած բղավել է, թե ոստիկանները պետք է հեռանան:
Հակառակորդի սանձազերծած լայնամասշտաբ գործողությունները փոխեցին երիտասարդ սպաներիս, փոխեցին զինվորի, զենքի, դիրքի նկատմամբ մեր վերաբերմունքը: Չէ, ճիշտ կլինի ասել` գլխիվայր շուռ տվեցին ծառայության մասին մեր ընկալումները:
Հուլիսի 23-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող թիվ 185 հիմնական դպրոցի մոտակայքում այրվում է ծառ։
Այսօր Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի տարածքում «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ 168.am-ը Պավել Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս որոշվեց բաց թողնել պատանդներին՝ Վալերի Օսիպյանին և մյուսներին: Ի պատասխան՝ նա ասաց, որ նրանք պատանդներ չէին:
Հուլիսի 23-ին, ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 25/5 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մենք ունենք հրամանատար, որին շատ հարգում, սիրում ենք` Ժիրայր Սէֆիլյանն է, որին, հուսով ենք, շատ շուտով կտեսնենք այստեղ: Եթե Ժիրայր Սէֆիլյանը կգա, կասի՝ այդպես պիտի անեք` մենք մի մարդու նման կանենք»:
Թող ճեղքեն, բենզինի շշերով, քարերով, հայերը լավ կռվել գիտեն: Թող չնստեն լոփո-լոփո պատերի տակ խոսան, թող բենզինի շիշը վերցնեն, տան իր ճանապարհը փակողի գլխին, հարգելի ոստիկանները թող ճանապարհը բացեն… Մենք մեր համար չենք անում, մեր հոր սեփականությունը չի, մեր բոլորի երկիրն է, էդ չգիտակցողները թող մտցնեն իրանց պուպուշիկ գլուխները:
Այսօր Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքում տեղի ունեցած ասուլիսից առաջ նկատեցինք, թե ինչպես են Ոստիկանության աշխատակիցները «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համար սնունդ տեղափոխում տարածք:
Մի խումբ քաղաքացիների հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների հիման վրա տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:
ԶԼՄ-ները մտնում են ՊՊԾ տարածք. ուղիղ։
Հուլիսի 23-ին, ժամը 16.24-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ լճում ջրահեղձվել է քաղաքացի:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արսեն Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Երեկ կեսօրին ձերբակալվել է Անի Նավասարդյանը: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ Անի Նավասարդյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունները: