Բաժիններ՝

Բուք, ձյուն, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մարտի 16-ին՝ կեսօրից հետո, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը և 19-ի գիշերը մասնավորապես Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Հանրապետության տարածքում`

Մարտի 17-ի գիշերը, մարտի 18-ի ցերեկը, մարտի 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` թաց ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև: Մարտի 17-ի ցերեկը, մարտի 18-ի գիշերը, մարտի 19-ի ցերեկը, մարտի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մարտի 17-ի գիշերը, մարտի 18-ի ցերեկը, մարտի 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, մարտի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.20C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.60C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.60C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս