
Երևանում և որոշ մարզերում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Երևան քաղաքում, Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու (բացի Ալավերդի քաղաքից) մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: