Սոցիալական ցանցերում հայտնվել են ապրիլի 8-ին հայկական հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից առգրավված ադրբեջանկան «Ուրալ» մակնիշի բեռնատարի կադրերը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կասկադ համալիրում կայացած «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ-դրամահավաքի արդյունքում զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին տրամադրելու նպատակով հավաքվել է 5 միլիոն 210 հազար ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից:
Մարտի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվեց զոհվածների մարմինների փոխանակում, հայկական կողմին փոխանցվեց 18 զոհվածի մարմին, և մինչ այսօր մեկ հոգու ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ։
Արցախում զոհված զինծառայող Աշոտ Կարապետի Շահբազյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ էր: Այսօր հարազատ գյուղում տեղի կունենա 1993թ. ծնված, կոչումով լեյտենանտ երիտասարդի հոգեհանգստի արարողությունը, իսկ վաղը՝ հուղարկավորությունը:
Ապրիլի 12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ, ապրիլի 13-ին, 15-16-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 12-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի հանրապետության վարչության պետական տեսուչները Նովոռոսիյսկի նավահանգստում (Կրասնոդարի երկրամաս) կալանք են դրել Թուրքիայից Մոսկվայի մարզ ուղարկվող ավելի քան 40 տոննա կաթի փոշու վրա, հայտնում է Interfax-ը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ապրիլի 11-ին, ժամը 13.00-ին, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու:
Kill Dim 5:
Ապրիլի 12-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Իսրայելի քաղաքացի, 1964 թ. ծնված Մարինե Բ.-ին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Ապրիլի 11-ին, ժամը 20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Առլեն Հ.-ն:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել և լուսանկարներ է տեղադրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը
Մարզերում և Երևանում այսօր հրաժեշտ կտան Արցախում զոհված մի քանի երիտասարդ զինառայողների:
Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը, կիրառելով հրաձգային` այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, 16 անգամ անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Ապրիլի 2-ի լույս գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Արցախը դիմակայեց ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի՝ ցավոք, 65 զոհված, 121 վիրավորված, ինչպես նաև՝ անհայտ կորած հայրենիքի խիզախ պաշտպանների, սպանված քաղաքացիների կյանքի ու արյան գնով: 1994 թվականին ստորագրված հրադադարի համաձայնագրից հետո դրանք ամենախոշոր ռազմական գործողություններն էին, որոնց ընթացքում հակառակորդի զինուժը մեր դեմ կիրառեց վերջին տարիներին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զինտեխնիկայի ողջ ընտրանին:
Արցախում զոհված Ժորա Արթուրի Եսայանը ծնվել էր 1996թ.: Բանակ զորակոչվել էր 2014թ.: Նա Արարատի մարզի Դարբնիկ համայնքից էր:
Հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված աննախադեպ լարված իրավիճակը՝ երբ առկա է հայ ժողովրդի անվտանգության նկատմամբ լրջագույն սպառնալիք, մենք՝ մի խումբ երիտասարդներ, քննարկելով անհրաժեշտ ռազմական հագեցվածության հիմնախնդիրը, առավելագույնս սեղմ ժամկետներում անհրաժեշտ գումարը ձեռք բելելու նպատակով, առաջարկում ենք ՀՀ եւ ԼՂՀ բոլոր բյուջետային աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը պարտադիր կերպով հավաքագրել վերոհիշյալ խնդրի լուծման նպատակով:
Ադրբեջան. ՄԻԱՆՇԱՆԱԿ- այսօր տեխնիկապես ավելի ուժեղ է, քան երբևէ: Թշնամի, որ իր նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի: ԱՆՀՐԱԺԵՇՏ Է դադարել թերագնահատել հակառակորդին և ամեն ինչ վերագործարկել ուղեղներում: Հիմա ամեն ինչ այլ է, քան 25 տարի առաջ:
Անհայտ անձինք Սանկտ Պետերբուրգի շրջանային զինվորական հոսպիտալում երկու բուժքրոջ են սպանել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Դատաքննության ընթացքում ելույթ կունենա Լևոն Հայրապետյանը եւ նրա պաշտպանությունը:
Համեմատություններ ներկայացնելով Ադրբեջանի եւ Իսլամական պետության միջև՝ասեմ, որ Ադրբեջանը «Իսլամական պետության» գործելաոճն է կրկնում՝ կատարելով սպանություններ դրանք նկարահանում է և տեսնյութը տեղադրում է համացանցում: Սա նշանակում է, որ կատարվածը միայն օրենքի ոտնահարում չէ: Նրանք դա իրականացրել են հակառակ քաղաքակիրթ նորմերի, ինչպես դա անում է «Իսլամական պետություն»-ը»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:
Այսօր առավոտյան Երևանից-Ասկերան է շարժվել ռուսաստանաբնակ Կարեն Ավդալյանի, Արթուր Բադալյանի և երևանաբնակ Վրեժ Օսիպյանի կողմից ԼՂՀ ՊԲ-ի համար գնված УАЗ մակնիշի ավտոմեքենան:
«ՉԻ»-ն ուշ երեկոյան կապ հաստատեց Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ պարզելու՝ նորություններ կա՞ն արդյոք զինծառայողի վերաբերյալ: Վերջինս մեզ ասաց, որ դեռեւս անհայտ է զինվորի ճակատագիրը: Խոսքը կապիտանի, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի մասին է, որն Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղից է: Արգիշտին 23 տարեկան է»:
Արդեն մի շաբաթից ավելի է, ինչ Մելսիդայի անկողնուն փոխարինել է աթոռը, իսկ գլխատեղը սեղանն է: Չի բողոքում: Միակ խնդրանքը փոքր համարի զինվորական կոշիկներն են. «40 համարից փոքր կոշիկ չկա: Նույնիսկ մի քանի գուլպաներով հանգնելուց` մեծ են: Քայլելը դժվար է այս կոշիկներով, էլ չեմ խոսում վազելու մասին»,- ասում է նա:
Գյումրու Սբ. Նշան եկեղեցում երեկ տեղի է ունեցել ապրիլի 1-ի լույս 2 -ի գիշերը, Ջաբրայիլի երկայնքով տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանի հոգեհանգստյան կարգը:
Հանրապետության տարածքում ապրիլի 12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ, իսկ ապրիլի 13-ին, 15-16-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 12-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ինչպես հայտնի է՝ մեկ շաբաթ առաջ հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» պարբերականը հրապարակեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի` բիզնեսներին եւ, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցած ընկերությունների եւ դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները:
Մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (4 արկ) ականանետից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (17 արկ) կրակ է բացել հայկական դիրքերի վրա:
Միայն ռուսական զենքով կրակելու հրաման տալով՝ Ալիեւն աշխարհին ցույց տվեց, որ իրեն սատարում է Ռուսաստանը: Դա շատ վտանգավոր քաղաքականություն է: Հիմա պետք է մեր նախագահը անվտանգության խորհրդի նիստ հրավիրի եւ Ռուսաստանին բողոքի նոտա հղի այս անհասկանալի, զզվելի եւ ագրեսիվ քաղաքականության համար: Եվ չպետք է վախենալ: Ի՞նչ կարիք կա: Չես ուզում, կարող ենք ուրիշ տեղ գնալ: