Ի՞նչն էր «Հաց բերողի» մահվան պատճառը. hraparak.am
«Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ Արթուր Սարգսյանի մոտ մահը վրա է հասել սուր սիրտ-անոթային անբավարարության պատճառով:
«Երեկ գիշերն են իրեն վիրահատել, քսան րոպե առաջ է մահացել: Վիրահատությունը նորմալ էր անցել, բայց պատճառը, որը բերել էր անհետաձգելի վիրահատության, արդեն բարձիթողի վիճակ էր այնտեղ՝ բարդություններով լի: Մահը բանտի հետ կապ չունի, ինքը մեր մոտից ինքնակամ լքել էր հիվանդանոցը, ուշ էր դիմել հիվանդանոց»:
Արսեն Գրիգորյանը չբացառեց, որ եթե Արթուր Սարգսյանը չլքեր հիվանդանոց, չէր մահանա, բայց դա միանշանակ չէ: «Բժշկի համար ոչինչ անսպասելի չի, ծանր դեպք ա եւ հետվիրահատական բարդությունները մեծ տոկոս ունեն»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: