ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ամբողջ տարածքում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն օրերս ազատել է տեղակալ Էմիլ Բաբայանին, ու թեև նրանք խաղաղ են բաժանվել, սակայն բոլորին պարզ է, որ հենց այնպես ոչ մեկն աշխատանքից ազատման դիմում չի գրում։
ԱՄՆ դեսպանատունը նոր ցուցակ է կազմել, որում ներառված են իշխանության հետ առնչվող անձինք, որոնց չի տրամադրվելու ԱՄՆ մուտքի վիզա։ Մեր տեղեկություններով ցուցակը գլխավորում են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը՝ Արշակ Հակոբյանը և թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը (Նասկի Գագո)։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայտարարվել է, որ բանկի 6 վարչություններ մինչև դեկտեմբեր պետք է լուծարվեն, ու, բնականաբար, կրճատումներ կլինեն։ Թե ովքեր են կրճատվելու, դեռ աշխատակիցների համար պարզ չէ։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է «Ավտոմոբիլաշինության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրին հավանություն տալու հարցը: Այն բնականաբար արժանանալու է հավանության նույնիսկ առանց քննարկման: «Նշված համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակներում զարգացնել ավտոմոբիլային արդյունաբերությունը…»,- նշված է համաձայնագրին կից հիմնավորման մեջ: Բայց այս […]
ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, պարզվում է, ո՛չ անշարժ եւ ո՛չ էլ շարժական գույք ունի: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Խաչատուրովի՝ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ ներկայացրած հայտարարագրից:
Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 24-ից գործարկվելու է Լոռու մարզի Բազում համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Հետախուզվողներ. կյանք՝ փախուստի մեջ:
Պերճ Աբգարյանը տեղեկացրեց, որ նախատեսում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հրավիրել Ֆրեզնո, նրա այցելությունն ակնկալվում է դեկտեմբերին:
«Ծնողները երեխաների անունից պրոֆիլներ են ստեղծում տարբեր սոցցանցերում, ու հիմա ամենատարածված խնդիրն այն է, որ ինտիմ բնույթի սոցցանցերում են երեխաների տվյալներն օգտագործվում»:
«Տարվա այս եղանակին սպիրոմետրիա անելու անհրաժեշտությունը մեծանում է: Սպիրոմետրիա բառացի նշանակում է՝ շունչ չափել, և դա առաջին բանն է, որ պետք է անել թոքերի հիվանդությունները հայտնաբերելու համար: Դա մեզ հնարավորություն է տալիս հնարավորինս վաղ տեղեկանալ թոքերի հետ կապված այս կամ այն հիվանդության առկայության մասին»:
102 տարեկանում մահացել է գրող Ռուբեն Սևակի դուստրը՝ Շամիրամ Սևակը:
Եվս մեկ անձ ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ։
Բովանդակային և կառուցողական քննարկման ընթացքում առանձնահատուկ կարևորվել է լաբորատորիաներում առկա սարքավորումների արդիականացման, ինչպես նաև այդ սարքավորումների աշխատանքի ճշգրտության աստիճանի բարձրացման նպատակով, միջազգային պրակտիկայում կիրառվող անհրաժեշտ տրամաչափարկման (կալիբրավորման) և միջլաբորատոր փորձարկումնրին մասնակցության խնդիրը։ Այս հարցում փոխնախարարը լաբորատորիաներին աջակցության պատրաստակամություն է հայտնել։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռոման Օ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ:
Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ճնշող մեծամասնությունը տեխզննումն անցնում են ձեւական: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը: Նրա խոսքով` շուտով Կառավարություն կներկայացվի նախարարության առաջարկները, որով կբացառվի ձեւական տեխզննում անցնելու երեւույթը:
Բոլոր տեսակի ուղեւորափոխադրումները անհրաժեշտ է կանոնակարգել: Այս մասին լրագրողներ հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նրա խոսքով` ուղեւորափոխադրումները կարգավորող նախագիծն արդեն իսկ Ազգային ժողովում է, եւ ամեն ինչ արվում է ` քննարկումներն արագացնել坸ւ համար:
Սուրիական պատերազմին ընթացքին, Հալէպի մէջ հայրական տունը կորսնցնելէ ետք, ընտանեօք Լիբանան, այնուհետեւ Հայաստան գաղթած Վարդան Պոյաճեանը արդէն 7 ամիս է` կը բնակի Երեւան, Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի հիւրատան մէջ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Ունենք միայն բավականին լավ օրենք և մեկ տարվա կիրառման պրակտիկա. Իհարկե, հսկայական աշխատանք է կատարվել, բայց ինչ վերաբերում է իրազեկությանը, ապա դա անհանգստացնող է: Բազմաթիվ մեծ խնդիրներ են առաջ գալիս երկու կողմերի անտեղյակությունից»,- ասաց նա:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցությունը:
Վանաձորի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին ծննդաբերած եւ ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին:
«Մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի՞ մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նույնն էլ լինելու է 20-30 տարի հետո: Դրան պետք է պատրաստ լինել, և վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու»:
Հոկտեմբերի 20-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հանրապետության մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ:
«Իմ բժիշկները ասում են՝ ուրիշ տեղից բերեք դեղերը։ Ես ամեն անգամ Վրաստանից իմ բոլոր ընկերների, հարևանների համար դեղեր եմ բերում՝ 3 անգամ էժան է, այնտեղից բերելը ձեռնտու է՝ և՛ որակի համար ես երաշխավորված, և՛ գնի համար ես երաշխավորված։ Այս համակարգում բրախած, բարձիթողի վիճակ է, ո՞վ է տիրություն անելու։ Այս համաձայնագրով հիմա էլ կարո՞ղ է այստեղի արտադրված կեղծ դեղերը կարողանանք ավելի հեշտ տարածել, հիմա էլ սկսենք թունավորել մյուս երկրներին»։
Հոկտեմբերի 18-ին, ժամը 13-ի սահմաններում, 1994 թ. ծնված Սմբատ Բաղդասարյանի վարած «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհի 42-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել :
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ մի խումբ անձինք իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր։