
Վարդան Հարությունյանը սկսել է կադրային փոփոխությունները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը սկսել է կադրային փոփոխությունները։ Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը։ Նրան նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ էր բերել նախագահի վերահսկողական ծառայությունից։ Արտակ Անդրեասյանն «Արդշինինվեստբանկի» նախկին կառավարիչ Արամ Անդրեասյանի որդին է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: