«Ոչ հավաստի և անբարեխիղճ գործունություն իրականացնող լաբորատորիաների աշխատանքը կդադարեցվի»

Հոկտեմբերի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հավատարմագրման և արտադրանքի փորձարկման լաբորատորիաների խնդիրներին նվիրված հանդիպում-քննարկում։

Քննարկումը, որին մասնակցել են ոլորտի երեք տասնյակից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչներ, անց է կացրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։

Փոխնախարարը տեղեկացրել է հանդիպման մասնակիցներին, որ քննարկման նպատակն է վեր հանել բոլոր խնդիրները, որոնք խոչնդոտում են ոլորտի զարգացմանը, համատեղ ուժերով գտնել դրանց արդյունավետ լուծումները, նաև ներկայացնել որոշ կազմակերպությունների հաջողված փորձը։

Էմիլ Տարասյանը նշել է, որ որակի ենթակառուցվածքի (մասնավորպես՝ ստանդարտացման, հավատարմագրման, տեխնիկական կանոնակարգման և չափագիտության) արդյունավետ աշխատանքը նախապայման է տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման, սպառողների շահերի պաշտպնության և տեխնոլոգիական առաջընթացի համար։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ համակարգի արդիականացումը և մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը նախարարության կարևորագույն խնդիրներից է։ Նա կաևորել է նաև հայկական հավատարմագրված փորձարկման լաբորատորիների աշխատանքի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և նրանց կողմից անաչառ ու  բարձրակարգ ծառայությունների մատուցումը, ինչն, ըստ փոխնախարարի, կնպաստի հայկական ապրանքների որակի նկատմամբ վստահելիության բարձրացմանը։

Բովանդակային և կառուցողական քննարկման ընթացքում առանձնահատուկ կարևորվել է լաբորատորիաներում առկա սարքավորումների արդիականացման, ինչպես նաև այդ սարքավորումների աշխատանքի ճշգրտության աստիճանի բարձրացման նպատակով, միջազգային պրակտիկայում կիրառվող անհրաժեշտ տրամաչափարկման (կալիբրավորման) և միջլաբորատոր փորձարկումնրին մասնակցության խնդիրը։ Այս հարցում փոխնախարարը լաբորատորիաներին աջակցության պատրաստակամություն է հայտնել։

Էմիլ Տարասյանը տեղեկացրել է, որ ոչ հավաստի և անբարեխիղճ գործունություն իրականացնող լաբորատորիաների աշխատանքը կդադարեցվի, իսկ բարեխիղճ փորձարկման լաբորատորիաներին կտրամադրվի աջակցություն ինչպես ներդրումների ներգրավման, այնպես էլ միջազգային հավատարմագրում ստանալու գործում։

Այնուհետև քննարկման մասնակիցներին ցուցադրվել է փարձարկման լաբորատորիաների աշխատնքի ավտոմատացման էլկտրոնային ծրագիրը, ինչի շնորհիվ հայրենական լաբորատորիաները հնարավորություն կունենան իրականացնելու միջազգային գործելաոճին համապատասխան գործունեություն և բարձրացնելու մատուցվող ծառայությունների որակը։

Հանդիպման ավարտին, կազմակերպությունների մասնագետներին որոշակի պրակտիկ գիտելիքներ փոխանցելու նպատակով, որոշվել է անհատույց հիմունքներով կազմակերպել ուսուցում Չափագիտության ազգային ինստիտուտի ուսումնական կենտրոնում։ Առաջարկվել է նաև նախարարությունում պարբերաբար կազմակերպել թեմատիկ քննարկումներ ըստ առանձին ոլորտների։

Տեսանյութեր

Լրահոս