
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ամբողջ տարածքում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին, Ճամբարակ – Բերդ հատվածում և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն