
Ձևական տեխզննում անցկացնելու երևույթը կբացառվի

Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ճնշող մեծամասնությունը տեխզննումն անցնում են ձեւական: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը: Նրա խոսքով` շուտով Կառավարություն կներկայացվի նախարարության առաջարկները, որով կբացառվի ձեւական տեխզննում անցնելու երեւույթը:
«Անհրաժեշտ է վերացնել տեխզննման կտրոնի առկայությունը եւ դաշտը վերահսկել էլեկտրոնային միջոցով` դրանով իսկ բարձրացնելով տեխզննման կայանների պատասխանատվությունը»,-ասաց նա:
Անդրադառնալով վարորդների բուժզննում անցնելու անհրաժեշտությանը՝ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն ասաց, որ նոր կարգի համաձայն, բոլոր վարորդները պետք է անցնեն բուժզննում, պետք է սահմանվի խոչընդոտող հիվանդությունների ցանկ: «Վարորդները մեկ անգամ են անցնում բուժզննում: Պետք է ժամանակահատված սահմանել` բուժզննումը հետագայում եւս կրկնելու համար»,-հավելեց Պողոսյանը: