
22-ամյա վարորդը մահացել է

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13-ի սահմաններում, 1994 թ. ծնված Սմբատ Բաղդասարյանի վարած «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհի 42-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել :
Վարորդը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: