
Հայաստանը պատրաստվում է ավտոմոբիլաշինության մասին համաձայնագիր ստորագրել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է «Ավտոմոբիլաշինության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրին հավանություն տալու հարցը:
Այն բնականաբար արժանանալու է հավանության նույնիսկ առանց քննարկման: «Նշված համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակներում զարգացնել ավտոմոբիլային արդյունաբերությունը…»,- նշված է համաձայնագրին կից հիմնավորման մեջ:
Բայց այս համաձայնագրի ամբողջ հմայքն այն է, որ Հայաստանը շատ վաղուց ավտոմեքենաներ չի արտադրում եւ առաջիկայում էլ մեզ նման հեռանկար չի «սպառնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: