
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 20-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հանրապետության մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 20-21-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հոկտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.90C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -2.20C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.60C