Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կմտնեն օրինական դաշտ
Բոլոր տեսակի ուղեւորափոխադրումները անհրաժեշտ է կանոնակարգել: Այս մասին լրագրողներ հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նրա խոսքով` ուղեւորափոխադրումները կարգավորող նախագիծն արդեն իսկ Ազգային ժողովում է, եւ ամեն ինչ արվում է ` քննարկումներն արագացնել坸ւ համար:
Փոխնախարար Արամ Արսենյանն էլ նշեց, որ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների կարգավորման մասին օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովում:
«Այդ օրենքով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները կմտնեն օրինական դաշտ, խիստ վերահսկողություն կսահմանվի տոմսերի վաճառքի վրա»,- ասաց Արսենյանը, հավելելով, որ կանոնավոր ուղեփոխադրումները հսկվում են փոխադրողի եւ պատվիրատուի կողմից:
Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել Հյուսիսային Օսիայի մայրուղու վրա հոկտեմբերի 14-ին` ժամը 04:00-ին: Տրանսպորտային միջոցների բախման հետևանքով 5 մարդ զոհվել է: