Գագիկ Հարությունյանի որդին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակա՞լ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն օրերս ազատել է տեղակալ Էմիլ Բաբայանին, ու թեև նրանք խաղաղ են բաժանվել, սակայն բոլորին պարզ է, որ հենց այնպես ոչ մեկն աշխատանքից ազատման դիմում չի գրում։ Մեր տեղեկություններով՝ էմիլ Բաբայանի պաշտոնանկության պատճառն այն է, որ նորանշանակ դատախազը նրան համարում է նախորդի՝ Կոստանյանի կադրը։ Մեր աղբյուրը վստահեցնում է, որ ոչ թե բացահայտ կոնֆլիկտ է եղել, այլ պարզապես այնպիսի պայմաններ և իրավիճակ են ստեղծել, որ Բաբայանն ինքնակամ դիմում գրի։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, որն այժմ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է։ Թեպետ ոմանք կարծում են, որ ճիշտ կանեն՝ կրճատեն այդ հաստիքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: