ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ մի խումբ անձինք իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր։
Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող Հայաստանի երկու քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին տեղակացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունն ընդունելու մասին հարցը։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անդամներ Արման Սահակյանն ու Գրիգոր Գևորգյանը դիմել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին`խնդրելով հարուցել կարգապահական վարույթ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Նարինե Բարսեղյանի, Լևոն Գրիգորյանի եւ Մարգարիտա Հարթենյանի նկատմամբ:
Երեկ Հերթական ցուցադրական ուսումնավարժանքը Շիրակի մարզում: Այս անգամ որպես թիրախային վայր է ընտրվել Ախուրյան համայնքը:
2006-2008թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի պետի պաշտոնում։
Հոկտեմբերի 19-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերջին 2 ամսվա ընթացքում հայազգի 3 «օրենքով գողերի» կարգավիճակ հարցականի տակ է դրվել։ Նրանց թվում է Անդրանիկ Սողոյանը՝ նույն ինքը «Զապ»–ը, Ժիրայր Բրուտյանը՝ Ժիրո Շահումյանսկին, և Արտյոմ Առաքելյանը՝ նույն ինքը Արտյոմ Լիպեցկին։
ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությանը հավանություն տալու նախագիծը:
2015 թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ սպանված Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) հայրը՝ Միհրան Ղազարյանը, մահապատիժ է պահանջում Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի համար:
Դպրոցներում ընտանեկան «մաֆիան» վերացնելու մասին վարչապետի հայտարարությունը բոլորին խառնել է իրար: Այժմ մարզպետարաններում, իրավապահ մարմիններում ընկած ման են գալիս ազգուտակով աշխատողների։
Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.52-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաներում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Ավազակային հարձակում Իջևանում:
29 դպրոցից հարցմանը ժամանակին լիարժեք պատասխան է տրամադրել միայն 7 դպրոց՝ Երևանի թիվ 182, 94, 29 ավագ դպրոցները, Լ. Շանթի անվան թիվ 4, Խ. Աբովյանի անվան թիվ 2, Ս. Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցները և 108 միջնակարգ դպրոցը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԶԼՄ-ներից մեկում զինվորական համազգեստի կտորի կազմության մասին նյութին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 18-ին, ժամը 18.23-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում` Գր. Լուսավորչի փողոցում, ավտոմեքենան առջևի հատվածով արգելափակվել է ջրատարում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն այս շաբաթ կժամանի Հայաստան։
ՀՀ կառավարության ծրագրերը Սփյուռքի նախարարության գործունեության ոլորտում ուղղված են լինելու նաև տնտեսական ծրագրերի իրականացմանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լեջան գյուղում երեք անձի դանակահարության դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Այսօր լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, թե իբր կառավարության ծրագրի հաստատումից հետո Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու՝ նպատակ ունենալով «կառուցել «Հին Էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից պրոյեկտներով»:
«Այնուամենայնիվ, տեղեկացնեմ, որ մենք գործում ենք ինչպես՝ կոնվենցիայի շրջանակներում, այնպես էլ՝ ԱՊՀ մասնակից պետությունների համապատասխան համաձայնագրի շրջանակներում։ Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որ նկատի ունենք, բնականաբար, այդպիսի տեղեկատվություն մենք չէինք կարող ստանալ ՀԱՊԿ անդամ պետություններից, քանի որ դրանք կատարվում են զուտ քրեական գործերի շրջանակներում։ Արձանագրության մեջ էլ ասվում է, որ բացառվում է զինվորական և նման այլ բնույթի տեղեկությունների փոխանակումը»։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ս. Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը՝ 2016թ. հոկտեմբերի 2-ին ժամը 13:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի թիվ 23/01 ընտրատեղամասից դուրս Վարսեր համայնքի ղեկավարի թեկնածուն սպառնացել է հանձնաժողովի նախագահ Ս. Մ.-ին՝ ձայներ չապահովելու ու իր չընտրվելու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա ընտանիքի հետ:
«Կ-Տելեկոմը» գրանցված է Կրասնոդարում, այն Ղրիմում սկսել է գործել 2014թ․ օգոստոսի 5-ից՝ ՄՏՍ-ի հաճախականությամբ։ Օպերատորն այդ հաճախականությամբ աշխատելու թույլտվություն ստացել էր ռուսական պետական հանձնաժողովի կողմից 2014թ. մայիսին, և ստեղծումից մի քանի օր անց ռուսական ՄՏՍ-ը նման որոշմանը չի առարկել։
«Դրանք աղանդավորական սեկտաներ են, որովհետև այստեղ գործում է ներքին սեկտանտիզմը, ով ինչքան շատ մարդ կներգրավի՝ նշյալ ապրանքատեսակն ավելի շատ մարդկանց վրա սաղացնելու գործում։ Այստեղ նաև Առողջապահության նախարարությունը պետք է զգոն լինի։ Դա ստվերային գործունեություն է, դա կարգավորվո՞ւմ է նշված օրենքով։ Այդ ոլորտն ընդհանրապես ինչպե՞ս է կարգավորվում»։
Երեկ Sberbank CIB-ն հայտարարել է Սերգեյ Բաբայանին փոխնախագահ, հաճախորդների մենեջմենթի բաժնի տնօրեն նշանակելու մասին, հայտնում է finbuzz-ը։