Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 24-ից գործարկվելու է Լոռու մարզի Բազում համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Հետախուզվողներ. կյանք՝ փախուստի մեջ:
Պերճ Աբգարյանը տեղեկացրեց, որ նախատեսում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հրավիրել Ֆրեզնո, նրա այցելությունն ակնկալվում է դեկտեմբերին:
«Ծնողները երեխաների անունից պրոֆիլներ են ստեղծում տարբեր սոցցանցերում, ու հիմա ամենատարածված խնդիրն այն է, որ ինտիմ բնույթի սոցցանցերում են երեխաների տվյալներն օգտագործվում»:
«Տարվա այս եղանակին սպիրոմետրիա անելու անհրաժեշտությունը մեծանում է: Սպիրոմետրիա բառացի նշանակում է՝ շունչ չափել, և դա առաջին բանն է, որ պետք է անել թոքերի հիվանդությունները հայտնաբերելու համար: Դա մեզ հնարավորություն է տալիս հնարավորինս վաղ տեղեկանալ թոքերի հետ կապված այս կամ այն հիվանդության առկայության մասին»:
102 տարեկանում մահացել է գրող Ռուբեն Սևակի դուստրը՝ Շամիրամ Սևակը:
Եվս մեկ անձ ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ։
Բովանդակային և կառուցողական քննարկման ընթացքում առանձնահատուկ կարևորվել է լաբորատորիաներում առկա սարքավորումների արդիականացման, ինչպես նաև այդ սարքավորումների աշխատանքի ճշգրտության աստիճանի բարձրացման նպատակով, միջազգային պրակտիկայում կիրառվող անհրաժեշտ տրամաչափարկման (կալիբրավորման) և միջլաբորատոր փորձարկումնրին մասնակցության խնդիրը։ Այս հարցում փոխնախարարը լաբորատորիաներին աջակցության պատրաստակամություն է հայտնել։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռոման Օ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ:
Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ճնշող մեծամասնությունը տեխզննումն անցնում են ձեւական: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը: Նրա խոսքով` շուտով Կառավարություն կներկայացվի նախարարության առաջարկները, որով կբացառվի ձեւական տեխզննում անցնելու երեւույթը:
Բոլոր տեսակի ուղեւորափոխադրումները անհրաժեշտ է կանոնակարգել: Այս մասին լրագրողներ հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նրա խոսքով` ուղեւորափոխադրումները կարգավորող նախագիծն արդեն իսկ Ազգային ժողովում է, եւ ամեն ինչ արվում է ` քննարկումներն արագացնել坸ւ համար:
Սուրիական պատերազմին ընթացքին, Հալէպի մէջ հայրական տունը կորսնցնելէ ետք, ընտանեօք Լիբանան, այնուհետեւ Հայաստան գաղթած Վարդան Պոյաճեանը արդէն 7 ամիս է` կը բնակի Երեւան, Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի հիւրատան մէջ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Ունենք միայն բավականին լավ օրենք և մեկ տարվա կիրառման պրակտիկա. Իհարկե, հսկայական աշխատանք է կատարվել, բայց ինչ վերաբերում է իրազեկությանը, ապա դա անհանգստացնող է: Բազմաթիվ մեծ խնդիրներ են առաջ գալիս երկու կողմերի անտեղյակությունից»,- ասաց նա:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցությունը:
Վանաձորի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին ծննդաբերած եւ ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին:
«Մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի՞ մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նույնն էլ լինելու է 20-30 տարի հետո: Դրան պետք է պատրաստ լինել, և վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու»:
Հոկտեմբերի 20-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հանրապետության մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ:
«Իմ բժիշկները ասում են՝ ուրիշ տեղից բերեք դեղերը։ Ես ամեն անգամ Վրաստանից իմ բոլոր ընկերների, հարևանների համար դեղեր եմ բերում՝ 3 անգամ էժան է, այնտեղից բերելը ձեռնտու է՝ և՛ որակի համար ես երաշխավորված, և՛ գնի համար ես երաշխավորված։ Այս համակարգում բրախած, բարձիթողի վիճակ է, ո՞վ է տիրություն անելու։ Այս համաձայնագրով հիմա էլ կարո՞ղ է այստեղի արտադրված կեղծ դեղերը կարողանանք ավելի հեշտ տարածել, հիմա էլ սկսենք թունավորել մյուս երկրներին»։
Հոկտեմբերի 18-ին, ժամը 13-ի սահմաններում, 1994 թ. ծնված Սմբատ Բաղդասարյանի վարած «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհի 42-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել :
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ մի խումբ անձինք իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր։
Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող Հայաստանի երկու քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին տեղակացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունն ընդունելու մասին հարցը։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անդամներ Արման Սահակյանն ու Գրիգոր Գևորգյանը դիմել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին`խնդրելով հարուցել կարգապահական վարույթ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Նարինե Բարսեղյանի, Լևոն Գրիգորյանի եւ Մարգարիտա Հարթենյանի նկատմամբ:
Երեկ Հերթական ցուցադրական ուսումնավարժանքը Շիրակի մարզում: Այս անգամ որպես թիրախային վայր է ընտրվել Ախուրյան համայնքը:
2006-2008թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի պետի պաշտոնում։
Հոկտեմբերի 19-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերջին 2 ամսվա ընթացքում հայազգի 3 «օրենքով գողերի» կարգավիճակ հարցականի տակ է դրվել։ Նրանց թվում է Անդրանիկ Սողոյանը՝ նույն ինքը «Զապ»–ը, Ժիրայր Բրուտյանը՝ Ժիրո Շահումյանսկին, և Արտյոմ Առաքելյանը՝ նույն ինքը Արտյոմ Լիպեցկին։