Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանի Հանրապետության հրապարակում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ 40-ամյա Արմեն Երանոսյանը դիմելով ծայրահեղ քայլի, հայտարարել է հացադուլ և կարել շրթունքները:
Հռիփսիմեն Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից էր: Նրա հետ է եղել նաև եղբայրը, որին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 10 ՕՏ 944 համարանիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի 35 CT 940 համարանիշի ավտոմեքենաները։
Հովհաննես Հովսեփյանի վերջին վատությունը բիզնես շրջանակներում բողոքի եւ դժգոհությունների նոր ալիք է բարձրացրել: Անցած շաբաթ երրորդ ընթերցմամբ ԱԺ-ի կողմից ընդունված աղմկահարույց նոր Հարկային օրենսգիրքն արդեն տալիս է բացասական արդյունքը:
Հունիս-օգոստոսին ժամկետային զինծառայողներին բաժանեցին ամառային ամենօրյա համազգեստ, որը կարված է ցածրորակ, առողջության համար վնասակար և էժանագին կտորից։
Ինչպես և կանխատեսվել էր երեկ երեկոյան ժամերից հանրապետության մի շարք շրջաններում տեղում է ձյուն:
Թուրքիայի Ռիզե նահանգի Փազար գավառում երկու օր չդադարող հորդառատ անձրևի հետևանքով սողանքներ են գրանցվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ քննարկում է նախաձեռնել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի, Սարավանի, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում հոկտեմբերի 18-ին, ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ օրերս փակվել է Երեւանի բժշկական կենտրոն անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում էր Շենգավիթ վարչական շրջանում: Հիվանդանոցը սեփական էր: Սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը:
ՀՀ Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի հաստատումից հետո Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ՝ շինարարական բում ապահովելու, տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար։
Ուրալի տարածքից արկտիկական ճակատի ներթափանցումը մեր երկրի տարածք սկսվել է. Հայաստանի մի շարք բնակավայրերում երեկ ձյուն էր տեղում: Խոսքը, մասնավորապես, Դիլիջանի բարձրադիր հատվածների, Լոռու եւ Սյունիքի մարզերի մասին է: Տեղեկությունները մեզ հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Գյումրիում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանը մոտ օրերս կդիմի դատախազություն՝ իր հասցեին զրպարտչական տեսանյութերի պատվիրատուներին բացահայտելու գործով։
Իշխող հանրապետական շրջանակներից երեկ մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները վերջին շրջանում խիստ դժվարանում են վճարել կուտակային կենսաթոշակային հատկացումները, եւ դա գնալով մեծ բեռ է դառնում ՀՀ պետական բյուջեի վրա:
ՀԱՊԿ նիստին մասնակցելու եկած Բատկա Լուկաշենկոն Հայաստան էր ժամանել առանց 12-ամյա Կոլյայի, որին անցած տարի անգամ ՄԱԿ-ի գագաթնաժողովին էր տարել՝ որպես պատվիրակության անդամ: Ի դեպ, Բատկան իրեն հատուկ անկեղծությամբ նիստի ժամանակ ասել էր. «Մանր հարցերով իրեն վերցրել-Հայաստան են բերել. ՀԱՊԿ-ն ոչ մեկն աշխարհում ճանաչել չի ուզում»»:
Ժամը 00.54-ից մինչև 02.52-ը փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-167-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա (40 ուղևորներով, որոնցից 1-ը՝ կին, 2-ը՝ երեխաներ):
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Խուսափեք արագ վարելուց, այն երբեք լավ հետևանքներ չի ունենում, հիշեք դուք պատասխանատու եք ձեր ուղեևորների համար:
Հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ֆանարջյան փողոցի 1-ից մինչեւ 46 համարների անհատական տնատիրությունների և նրբանցքների, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, Աղասու փողոցի, «Կոկա Կոլա» գործարանի, Ծարավաղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը:
Սուսաննա Խաչատրյանն ապրում է Շիրակի մարզի Գետք գյուղում: 54-ամյա կինը 35 տարի առաջ է ամուսնացել եւ տեղափոխվել Արագածոտնի մարզից:
Նման մի ահազանգ էլ այսօր եմ ստացել Սախարովի հրապարակի վրա Հրշեջների կայանի կողքի կամարից ներս գտնվող շենքերի բնակիչներից այն մասին, որ իրենց բակում կա 4 ծառ, որոնց վայրագաբար ուզում է վերացնել շինկազմակերպությունը: Նույն պատմությունն է ստացվելու:
Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հոկտեմբերի 17-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահ, դոկտոր Անտոն Ցայլինգերի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները, այդ թվում՝ բժիշկ մասնագետը, Պաշտպանի հանձնարարությամբ, 2016 թվականի հոկտեմբերի 17-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող, հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանին հանդիպելու նպատակով:
Ամեն տարի այս օրը Թբիլիսիում տեղի է ունենում նաև արվեստի և սպորտի հայտնի գործիչներին «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչման շնորհում։ Ամեն տարի քաղաքի տոնի առիթով Թբիլիսին դառնում է տոնակատարությունների կենտրոն՝ վերականգնելով 1500 տարվա պատմություն ունեցող մայրաքաղաքի հին ավանդույթներն ու կենցաղը, կազմակերպվում են ազգային մշակույթը ներկայացնող տարբեր միջոցառումներ:
Քննության ընթացքում բանկից ստացվել է գողացված քարտով օգոստոսի 29-ին կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է բանկոմատին մոտենում կարմիր վերնաշապկով, ջինսե տաբատով, գլխարկով մի տղամարդ և քարտով գումար կանխիկացնում:
Ինչպես հայտնի է, ներմուծման և արտահանման բոլոր գործընթացները ՀՀ Պետեկամուտների կոմիտեի և տնտեսվարողների միջև իրականացվում են մասնավոր հատվածում գործող բրոքերային գրասենյակների միջոցով, որոնք իրենց միջնորդական ծառայությունների համար գումար են գանձում ներկրողներից և արտահանողներից՝ կապված իրականացվող գործարքի ծավալից:
Սեպտեմբերի 30-ին Հալեպում վիրավորված Հարութ Ավագյանը այսօր մահացել է: Այս մասին տեղեկացնում է «Գանձասար» պարբերականը:
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասում տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս դիպուկահարի գնդակից զոհված ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի ծննդյան 30-րդ տարեդարձին: