Բաժիններ՝

«Ներկա պահին կա ԵՏՄ տարածքից անկառավարելիորեն և չգրանցված ձևով դեղորայքի ներմուծում ՀՀ տարածք». Առողջապահության փոխնախարար

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունն ընդունելու մասին հարցը։

Նախագծի հիմնական զեկուցող, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետոթյունը և Ռուսաստանի Դաշնությունը ստորագրել են համաձայնագիր ԵՏՄ-ի շրջանակներում  դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին։ Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը հիմնված է ԵՏՄ-ի նոյեմբերի 20-ի պայմանագրի վրա։ ՀՀ-ն ստորագրել է  այս համաձայնագիրը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին։

Ս. Խաչատրյանը նշեց, որ համաձայնագիրը հաստատում է տնտեսական համագործակցությունը զարգացնելը, առևտրային և տնտեսական հարաբերությունների ընդլայնումը, դեղամիջոցները դասում է սոցիալական  կարևոր արտադրանքի շարքին, նպատակ ունի  ԵՏՄ-ի շրջանակներում ձևավորելու ընդհանուր շուկա,  սահմանում է  անդամ պետությունների բնակչության առողջության ամրապնդումը, անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղամիջոցների հասանելիության միջոցով, ընդունում է դեղամիջոցների  շրջանառության  ոլորտում համաձայնեցված քաղաքականության նպատակահարմարությունը։ Համաձայնագիրը ձգտում է օպտիմալ պայմաններ ստեղծել դեղագործական արդյունաբերության զարգացման,  անդամ պետությունների տարածքներում  արտադրվող դեղագործական արտադրանքի մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկա դուրս գալու համար։ Կարգավորում է դեղամիջոցների շրջանառությունը։

«Այս պահին կեղծ դեղերի հայտնաբերման  և դրանք շրջանառությունից դուրս բերելու գործող կարգեր կան, դրանք առանձնապես արդյունավետ չեն, որովհետև ներկա պահին կա նաև ԵՏՄ տարածքից անկառավարելիորեն և  չգրանցված ձևով դեղորայքի ներմուծում ՀՀ տարածք, մեր համապատասխան մարմիններն ամեն ինչ անում են, որ դեղատնային ցանցում կատարվող  ստուգումների ժամանակ հայտնաբերեն նման դեղերը ու դուրս բերեն շրջանառութունից։ Կարծում եմ՝ այս համաձայնագրին միանալով՝ համատեղ և միասնական կանոնակարգերին միանալով՝  կկանխվի ոչ միայն՝  դրանց արտահանումը, այլև՝ տարածումն այլ երկրներում»,- նշեց փոխնախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս