Գերմանիայի ներքին գործերի նախարարության խոսնակ Գյունթեր Քրինգսը, պատասխանելով Կանաչների կուսակցության պատգամավոր Օզջան Մութլուի հարցին, հայտնել է, որ ապաստան ստանալու խնդրանքով Գերմանիայի Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակ դիմածների շարքում եղել են նաև կանայք և երեխաներ: Ներկայացված դիմումները կառավարությունը նախատեսում է առանձին-առանձին դիտարկել:
Հոկտեմբերի 25-27-ը բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1952 թ. ծնված Գեղանուշ Ավագյանին վրաերթի ենթարկելու մասին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ շուրջ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:
Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, 25-27-ին մեր երկիրը գտնվելու է նրա ազդեցության գոտում:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Լևոն Սահակյանը:
Իսկ ընդհանրապես՝ քանի որ անփոխարինելի մարդիկ իսկապես չկան, Առաքել Մովսիսյանը, կարծում ենք, հաջորդ խորհրդարանում չի լինի: Նրա փոխարեն մի ուրիշը կխոստանա բռնի զուգավորման միջոցով պատժել նրանց, ովքեր վատ կարտահայտվեն պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանի հասցեին: Եվ իհարկե՝ ավելի քաղաքակիրթ բառապաշարով։
«Ով պետական բյուջեից մի կոպեկ տարել է, պետք է վռնդել ու փողը վերադարձնել բյուջե», հայտարարել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Ընդհանրապես 18 հոգանոց կառավարության կազմի նույնիսկ կեսը Կարապետյանի առաջարկությամբ չնշանակվեց։ Խոսքը ընդամենը 5-6 նոր նախարարի մասին է, որոնցից միայն 3-ին կարելի է տեխնոկրատ կոչել։
Թեև ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը չի շտապում արագ կադրային փոփոխություններ անել, սակայն որոշ աշխատակիցներ արդեն իսկ «ճամփա» են ընկել և սրտատրոփ սպասում են, թե երբ կլինի իրենց ազատման հրամանը: Ավելին`արդեն քննարկում են, թե պոտենցիալ հեռացողների տեղն ովքեր են բազմելու:
Ի դեպ, պետական կառավարման համակարգում սկսել են ստուգել աշխատակիցների` համակարգչից օգտվելու ունակությունները, մասնավորապես, խոսքը ստեղնաշարով տեքստ տպելու արագության մասին է: Համաձայնեք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի այս հրահանգը կարելի է իսկապես համարել արդարացված և ճիշտ որոշում։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Նորվեգական թաղամասի 40-ից-116 համարների քոթեջների ջրամատակարարումը:
Սույն թվականի հոկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 22.03-ին (Գրինվիչի ժամանակով` 18.03) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Շիրակի մարզի Աշոցք գյուղից 13 կմ դեպի հարավ-արևելք:
«Պատանի լրագրողների» դպրոցում հոկտեմբերի 19-ին դանակահարված Լեւոն Սահակյանը քիչ առաջ «Արմենիա» ԲԿ-ում մահացել է:
«Ողջույն, Կրիշտիանու: Բուդդայի արձանի հետ քո լուսանկարը Facebook-ում կվշտացնի բուդդայականներին, քանի որ դա անհարգալից է: Չե՞ս կարող արդյոք հեռացնել այն: Շնորհակալություն»:
Ավարտվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը:
«Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերի 14-ից Վորոնեժից Երևան կանոնավոր չվերթներ կսկսի իրականացնել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Վորոնեժը»: Boeing 737-500 տոմսերի վաճառքն սկսվել է: Չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ: Թռիչքի ժտևողությունը 2 ժամ 10 րոպե է:
Հալեպում բնակվող 2 հազար 728 հայ ստացել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, առաջիկա օրերին նախատեսվում են հետեւյալ ջրանջատումները.
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հոկտեմբերի 21-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավորապես՝ «Հայաստանի մանկական ասոցիացիա», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ անկախ փորձագետների հետ իրականացրել է չհայտարարված, մոնիթորինգային այց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
«Պոբեդան» կարող է շաբաթական 7 անգամ չվերթներ իրականացնել:
Եկեք սպասենք, եկող շաբաթ փաստաթղթով հանդես գանք: Իսկ թե ի՞նչ նպատակ ենք հետապնդելու, բնականաբար, այն նպատակը, որ մենք միշտ ունեցել ենք, և մեր ժողովուրդն ունի, այդ նպատակի իրականացումն է, իսկ թե կոնկրետ ի՞նչ կլինի՝ և՛ մարտավարական իմաստով, և՛ պահանջների ճշգրտման, հստակեցման իմաստով, եկեք սպասենք մինչև եկող շաբաթ, ժամանակից առաջ չանցնենք։
2016 թ. հոկտեմբերի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակեց «Մատաղիսի» գործը կասեցվել է վարույթ ընդունելուց անմիջապես հետո» վերնագրով նյութ: Դրանում ներկայացվում են «Մատաղիսի» գործի վերաբերյալ Կազմակերպության՝ տարբեր ժամանակահատվածներում արված հարցումների պատասխանները:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տարեց կանանց՝ Վ. Սիմոնյանի և Գ. Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն «տեղեկությունը» որևէ աղերս չունի իրականության հետ և հետևանք է հիվանդագին երևակայության։ Բավական է փաստենք, որ Նարեկ Հովհսեփյանը ԱՄՆ այցելել է 6 տարի առաջ՝ 2010 թվականին, ավելին՝ նա ամուսնացած չէ, ընտանիք չունի, հետևապես չի կարող «ընտանիքով» հաստատվել ԱՄՆ-ում։ Իսկ ուղևորությունների իրավունք ունի յուրաքանչյուր ոք։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գարիկ Սարոյանն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, պատասխանելով գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը անհրաժեշտ համարեց ապահովագրական համակարգի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում:
Այս պահին առավելապես կարիք ունեն ձմեռային հագուստի, սնունդի և ձմեռվա վառելփայտի:
Աշխատանքից դուրս գալուց հետո տնօրենը դեռ պարտք է եղել Արեգնազին: Վերջինս Լևոնին ասել է, որ այդ գումարը իրենց պետք չի: Դա «ապասնի» մարդ ա: Առաջ էլի դեպքեր են եղել, ինչպես հետո պարզվել է, տնօրենի հետ կապված:
ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է Վանաձորի ավետարանական եկեղեցու հովիվ և Հայաստանի Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանի նկատամբ հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած հարձակումը: