
Ով է արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
10.02.1980թ. Երեւան
Աշխատանքային գործունեություն
2016 թ. հոկտեմբերի 17-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ,
2013-2016թթ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ
2013թ ՀՀ փաստաբանների պալատի անդամ,փաստաբան,
2011-2013թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետի պաշտոնը,
2010-2011թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության պետի պաշտոնը,
2008-2010թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետի պաշտոնը,
2006-2008թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի պետի պաշտոնում
2003-2006թթ.աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության իրավական բարեփոխումների բաժնում՝ որպես առաջատար մասնագետ,
2002-2003թթ. -աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային բարեփոխումների վարչությունում՝ որպես առաջատար իրավախորհրդատու,
2000-2002թթ. -աշխատել է «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու, այնուհետև՝ որպես առաջատար իրավախորհրդատու,
1999-2000 -աշխատել է «Արթաղ» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու,
Կրթություն
2013թ. – Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոց, ԱՄՆ, հանրային քաղաքականության և հանրային կառավարման ուսուցման ծրագիր,
2001-2003թթ. – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա՝ ուսանող,
1997-2001թթ. -ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ՝ ուսանող
Ամուսնացած է, ունի երկու երեխա: