Սա մեկ կամ երկու օրվա «ներկայացում» չէ: Այն սկսվել է երկու-երեք տարի առաջ, նոր կառուցվող ճանապարհի «ցրցամի» հետ, ու գուցե շարունակվի այնքան, մինչև իրենց դարանակալման տեղում նույնպես ճանապարհ կառուցվի։
Հարցին՝ ծառայողական մեքենա չունե՞ք, նա պատասխանեց. «Միգուցե ինչ-որ տեղ թղթի վրա գրված է, որ ունեմ, բայց ես այդ մեքենան չեմ տեսել և ճիշտն ասած, մոտ ապագայում չեմ էլ ցանկանում տեսնել: Ես իմ անձնական մեքենան ունեմ, բավականին քիչ եմ օգտագործում՝ շաբաթական 1-2 անգամ, երբ ստիպված եմ քաղաքից դուրս գալ ընտանիքիս հետ: 34 տարեկան եմ, երևի 20 տարի է՝ հեծանիվով եմ շրջում, փոքր հասակից ինձ հետ է եղել հեծանիվը»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 8-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Հափշտակել է կնոջ պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի: Տեսագրող սարքն արձանագրել է կողոպուտը կատարողին:
«Լավ է, որ նախագահի կողմից եղավ հանձնարարական՝ այդ գումարներն ուղղել ոչ թե «Սեքյուրիթի դրիմի» կամ այլ մասնավոր անձնանց գրպանը՝ նրանց դարձնելով օդից միլիոնատերեր, ուղղենք բյուջե, բայց դրանից առաջ հստակ կանոնակարգենք տուգանքները ու դրանք դարձնենք համահունչ մեր աղքատության փառահեղ գործակցին»:
Հայկական սփյուռքի Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործող կառույցներն անդրադարձել են Թուրքիայում քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամների ձերբակալություններին:
Ավտոմեքենաներից կատարված գողությունները բացահայտվեցին. ձեռագիրը նույնն էր:
Արարատի մարզի Հայանիստ եւ հարակից գյուղերը սպասարկող միակ՝ 487 համարի միկրոավտոբուսային երթուղին կարող է փոխարինվել ավտոբուսայինով:
Համացանցում զետեղված «Հիմա ես չեմ, Դուք եք, պարոն Նախագահ, ինչ կանեիք, եթե իմ փոխարեն Դուք լինեիք…» հրապարակման կապակցությամբ կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ ճանապարհային երթևեկության կանոնի խախտման համար Անահիտ Բախշյանի նկատմամբ 25.04.2016 թվականին կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1604440863 որոշումը, որն ուժի մեջ է մտել 07.05.2016 թվականին:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
21-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
Ինչպես կանդրադառնա գազի գնի նվազումը Շիրակի մարզում գործող ջերմոցային տնտեսությունների վրա ու արդյոք խթան կհանդիսանա ջերմոցների թվի ավելացման համար:
«Սասնա ծռերի» գործով մեղադրյալ Սարո Այվազյանն ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջուևմ գրել է Սարո Այվազյանի պաշտպան Նիլոկալ Բաղդասարյանը:
«Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն և միայն մենք, և չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը գալու է, վիճակը լավանալու է, այդ ամենը կատարվելու է: Խոսելու ենք պարզ, բաց, անկեղծ և բացի առկա խնդիրները ներկայացնելուց, պետք է առաջարկել նաև լուծումներ, նշել, թե խնդրի լուծման որ մասն է մարզը վերցնելու իր վրա՝ հաշվի առնելով իր բոլոր ռեսուրսները, և ինչ է ակնկալվում կառավարությունից»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ այս առնչությամբ ասաց. «Կարծում եմ՝ երևույթը շատ աննորմալ էր։ Մենք շատ ենք խոսել այդ մասին։ Սա բիզնես կարելի է համարել միայն մեծ ցանկության դեպքում։ Սա ուղղակի քվոտավորված, մեղմ ասած՝ ռեկետ էր, որն իրականացվում էր։ Շատ երկրներում, իհարկե, կան նման կայանատեղեր, իհարկե, կան արագաչափեր, և այլն, բայց դրանց գումարը գնում է պետական ֆոնդ, ծառայում է ժողովրդին՝ վերականգնելու նույն ճանապարհները, որ շահագործվել են։ Մեզ մոտ դա չկար, պարզապես մարդկանց գրպանն էր մտնում։ Իհարկե, ողջունում ենք, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք»։
«Եթե դա Սուրբ տաճար է, և այն ագռավների գաղութների հավաքատեղի է, ապա, կներեք, այստեղ լավ բան չի կարելի սպասել: Ես հստակորեն կարող եմ տալ երևույթի միայն կենսաբանական բացատրությունը»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Գագիկ Գասպարյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայող Էդվարդ Ավոյանին:
Մի խումբ անձինք մոլոտովի կոկտեյլ են նետել Փարիզում Թուրքիայի դեսպանատան վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«160 ընտանիք իրենց տան բանալիները բերել և հանձնել են մեզ, ուր մենք անվճար բնակեցնում ենք սիրիահայերին։ Նախարարությունը բազմիցս արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր է առաջարկել սփյուռքահայերին, մինչդեռ վերջիններս հրաժարվել են, որովհետև միշտ մտածել են, որ շուտով վերադառնալու են հայրենիք»։
«Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի գործողություններում ապրանքի սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձևով խաբելու հատկանիշների հիմքով պատասխանատվության միջոցներ կիրառելու հիմքով՝ Ծառայությունը դիմել է ՀՀ դատախազությանը:
Համոզված լինելով, որ Հայաստանի հասարակությունն ունի ցանկություն և պատրաստակամություն հարցը դարձնել լայն քննարկման առարկա և մասնակցել խնդրի շուրջ արդյունավետ որոշում կայացնելու գործընթացին…
Իրանում Գրիբոյեդովի սպանությունից հետո նրա դին տեղափոխում են Հայաստանով, և Պուշկինը նրան հանդիպում է Ստեփանավանի ոլորանների վրա, և այդ մասում հուշարձան է կանգնեցվել առ այն, որ այստեղ Պուշկինը հանդիպել է Գրիբոյեդովին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ մասնակցելու Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը և ծանոթանալու հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, սկսել է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը:
Առաջին հերթին՝ երկարատև բանակցությունները, որ երկրի նախագահը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ Ռուսաստանի համապատասխան ղեկավարների հետ քննարկել է։ Երկրորդ տարբերակը՝ այո՛, Կարեն Կարապետյանը՝ որպես այդ համակարգին քաջատեղյակ և այդ համակարգից եկած մարդ, իր անձնական որոշակի կարգավիճակն է փորձել օգտագործել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առևտրի կենտրոնից բջջային հեռախոսի` «iphone 6S»-ի գողություն կատարած անձի ինքնությունը:
«Չեմ ուզում արտահայտվել, մարդը հայր է կորցրել, իր համար իր պապան Սայաթ-Նովա էլ է, Հիսուս Քրիստոս էլ է: Թող այդպես էլ մնա իր համար, բայց մենք, իհարկե, գիտենք, որ առանձնապես մի բան չէր: Հիմա նրա անունով փողոց են դնում, ջհանդամ դնեն, դա ի՞նչ է փոխում ինձ համար. ոչինչ»:
Քանի՞ ուսանող է մասնակցել ապրիլի ռազմական գործողություններին, և արդյոք նրանց վարձավճարների խնդիրները լուծվելո՞ւ են: Այս հարցերն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ուղղեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
Ի կատարումն ՀՀ վարչապետ հանձնարարականի` ներկայացնում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի պատասխանատուների կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը կարող է հետադարձ կապ հաստատել, ներկայացնել նախարարին ուղղված հարցերն ու առաջարկությունները:
Նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: