Բաժիններ՝

Հայկական սփյուռքի կառույցներն անդրադարձել են Թուրքիայում քրդամետ պատգամավորների ձերբակալություններին

Հայկական սփյուռքի Եվրոպայում եւ ԱՄՆ-­ում գործող կառույցներն անդրադարձել են Թուրքիայում քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամների ձերբակալություններին: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

Բրյուսելում գործող Եվրոպայի հայերի արդարության եւ ժողովրդավարության ֆեդերացիան եւ Վաշինգտոնում գործող Հայ դատի հանձնախումբն, անդրադառնալով ձերբակալություններին, դատապարտել են Էրդողանի եւ թուրքական իշխանությունների նմանօրինակ քայլերը` դրանք համարելով հակաժողովրդավարական:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930