Բաժիններ՝

Օլեգ Բասիլաշվիլին այլևս բեմ դուրս չի գա

Դերասան Օլեգ Բասիլաշվիլին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է, որ այլևս ելույթ չի ունենալու Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնում:

Բասիլաշվիլիի խոսքով՝ թատրոնի ներկայիս խաղացանկից հանվել են այն ներկայացումները, որոնցում նա մասնակցել է:

«Ես այլևս ելույթ չեմ ունենալու»,- կիսվել է դերասանը:

Բասիլաշվիլին իր ընտանիքի հետ ապրում է Ռեպինոյում, Սանկտ Պետերբուրգի մոտ։ Դերասանը չի մասնակցում որևէ հասարակական միջոցառման:

Օգոստոսի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Օլեգ Բասիլաշվիլիին 90-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով ոգու ամրություն և բարգավաճում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930