
Մարին Լը Պենը դատապարտել է Սարկոզիի վերաբերյալ փարիզյան դատարանի որոշումը

Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը դատապարտել է փարիզյան դատարանի որոշումը, որը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման. «Հավանաբար նրանք պարզապես ուզում էին լինել առաջինը, ով հանրապետության նախկին նախագահին կուղարկի բանտ»,-ասել է Լը Պենը։
Հիշեցնենք, Նիկոլա Սարկոզին՝ Ֆրանսիայի նախագահը (2007-2012թթ.), արդեն մի քանի տարի է, ինչ ներգրավված է տարբեր քրեական գործերում՝ ընտրարշավի ֆինանսավորման և կոռուպցիայի մեղադրանքներով։ Վերջին որոշումը, ըստ որի նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման (այդ թվում՝ պայմանական), կապված է նրա 2007թ․ նախագահական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործի հետ։
Չնայած այն հանգամանքին, որ ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Մարին Լե Պենը և Սարկոզին քաղաքական հակառակ ճամբարներում են մշտապես եղել, սակայն դատարանի այդ վճիռը շատերի զայրույթն է առաջացրել: Կարծիքներ կան, որ Ֆրանսիայում դատական համակարգը ժամանակ առ ժամանակ քաղաքական հաշվեհարդարի գործիք է դառնում իշխանությունների ձեռքին։