Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը խոստովանել է, որ ունի ալկոհոլային կախվածություն

«Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին Goal-ին տված հարցազրույցում խոսել է ալկոհոլից կախվածության մասին։

Ռունին նշել է, որ կախվածությունը հաղթահարել իրեն օգնում է կինը:

«Նա ինձ օգնում է ավելի քան 20 տարի։ Ես ուզում էի ապրել իմ կյանքով, դուրս գալ տնից և վայելել շփումն ընկերներիս հետ։ Բայց ես չափն անցա։ Իմ կյանքում կար ժամանակ, երբ ես պայքարում էի ալկոհոլի դեմ։ Չէի կարծում, որ կարող եմ դիմել որևէ մեկին. չէի ուզում որևէ մեկի համար բեռ լինել»,- ասել է ֆուտբոլիստը։

Հարձակվողը «Էվերթոնի» երիտասարդական համակարգի սան է։ Նա 67 խաղ է խաղացել թիմի կազմում, նախքան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը, որտեղ նա անցկացրել է իր կարիերայի մեծ մասը (393 խաղ)։ Ուեյն Ռունին հինգ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և 2008 թվականին ակումբի հետ նվաճել է Չեմպիոնների լիգան։ Նա նաև չորս անգամ նվաճել է Անգլիայի գավաթը և Եվրոպայի լիգան (2017) «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ 2019 թվականից ի վեր Ռունին զբաղվում է մարզչական գործունեությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930