Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 7-ին, ժամը 02.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արզնի գյուղի մոտակայքում, Ֆորդ մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել և արգելափակվել ավազոտ հողում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բժիշկ վնասվածքաբանին, ռենտգենոլոգին, վիրաբույժին, ով տվյալ օրվա ինտենսիվ թերապիայի բաժնի հերթապահ բժիշկն է եղել, և ռեանիմատոլոգին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, կոչված լինելով իրականացնել համապատասխան հիվանդների բժշկական հետազոտություններ, բուժում, թույլ են տվել մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, դրսևորել են անփույթ վերաբերմունք դրանց կատարման նկատմամբ, որի արդյունքում անզգուշությամբ առաջացրել են հիվանդի մահը:
2016 թվականի հոկտեմբերին ընդհանուր առմամբ Վրաստան են ժամանել 527 հազար 157 օտարերկրացիներ, ինչը, հանրապետության ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն, 4,5 տոկոսով բարձր է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից:
«Իմ կարծիքով՝ ինչ-որ տարիք կա, որից ցածր երեխան ընդհանրապես ինտերնետի հետ չպետք է կապ ունենա, իսկ եթե ունենում է, ապա՝ միայն ծնողի ներկայությամբ: Օրինակ՝ 7-8 տարեկան երեխան, եթե գրանցվում է սոցցանցում, դա արդեն գլոբալ խնդիր է, որովհետև ինչքան ուզում են՝ վերահսկեն, մեկ է, երեխայի աչքին ընկնելու են բաներ, որոնք չպետք է տեսնի»:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ը կբարձրանա 1-2 աստիճանով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 10-ից օդային հոսանքները Հայաստան փչելու են անմիջապես Աֆրիկայից, ինչի արդյունքում Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի +20…+24, Տավուշի ցածրադիր գոտում +17…+20, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում +16…+17:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի գործով այսօր քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության հիման նախաձեռնվել է նաեւ հարցի քննարկման գրավոր ընթացակարգ:
Նոյեմբերի 5-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 49 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի և վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 5-ին, ժամը 19.32-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի շենքերից մեկի տանիքում:
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 16։20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի թիվ 21 փողոցի 10-րդ տանը 2 տղամարդու դի կա:
Ընկերներ ունեմ, հիշողություններ, բայց չեմ գնա հետ, նույնիսկ եթե պատերազմ չլինի: Պատերազմից հետո մարդկանց հոգեվիճակը ավելի բարդ է:
Ս. Սաֆարյանի խոսքով՝ սրանք այն ուղղություններն են, որոնք տարիներ առաջ դրվել են և՛ իրենց կողմից, և՛ հանրության կողմից, և այժմ կարծես քաղաքային իշխանությունները շարժվում են դրանց վերաբերյալ պատշաճ լուծումներ գտնելու ուղղությամբ։
Կտավատի արտադրությամբ զբաղվող գյուղացու համար դժվար է հասկանալ, թե ինչպես է, որ կտավատի ձեթի մեկ լիտրը վաճառվում է միչնեւ 4-6 հազար դրամով, սակայն կտավատի 1 կիլոգրամը շուկայում վաճառվում կամ ձիթհաններում մթերվում է 600 դրամով, այն դեպքում, երբ մշակաբույսի 3 կիլոգրամից ստացվում է 1 լիտր ձեթ:
«Մենք ուշադրություն ենք դարձնում, որ մեր սերժանտը, սպան եւ այլ բարձրաստիճան զինվորականն ավելի կիրթ լինի, ճիշտ որոշումներ կայացնի: Երբ բավարար ռեսուրսներ չկան, մտածում ենք եղածն արդյունավետ օգտագործելու մասին»:
Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 5-ին նշվել է հետախուզության զորքերի կազմավորման տարեդարձը։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության զորքերի վետերաններ, հետախույզ զինծառայողների հարազատներ:
Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների կյանքն ու մահը սովորական չէին, այլ հերոսական և պետք է ոսկե տառերով գրվեն հայոց պատմության էջերում: Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի մայրը` Գայանե Սահակյանը:
Հ. Հարությունյանը պնդել է, որ ունի վիրահատության կարիք եւ նշել է, որ ոտքը ձգելու ժամանակ ունենում է ցավեր: Ըստ նրա՝ ինքը չի ցանականում այլեւս կրել ծնկահոդի պահիչը (ֆիքսատոր), ինքնուրույն կատարում է բժշկի կողմից նշանակված վարժությունները: Հ. Հարությունյանն առողջության հետ կապված այլ գանգատ չի ներկայացրել:
Ձյուն, փակ ճանապարհներ, մերկասառույց. ձմեռային խորհուրդներ վարորդներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:
Աշտարակում տեղի ունեցած դանակահարությունների հետքերով: Չորս տղամարդկանց դանակահարողը հետախուզվում է։
Նոյեմբերի 5-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 5-ին «Հայր և որդի Բունիաթյաններ» ընկերության նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում, ինչին ընկերության հիմնադիրը համաձայն չի եղել:
Գագիկ Հարությունյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առանձնատան մասին նշում չկա հավանաբար այն պատճառով, որ «Հանրային ծառայության» մասին ՀՀ օրենքը չի պահանջում 2011թ. առաջ ձեռք բերված կամ օտարված գույքը հայտարարագրել։
Անկախ նրանից, որ «Սասնա ծռերը» ժողովրդի դժգոհությունից ծնված շարժում էր և հասարակության շրջանում համակրանք էր վայելում, իսկ ամերիկյան իշխանությունն էլ շատ զուսպ արտահայտվեց նրանց մասով, զինյալ ապստամբներն ԱՄՆ իշխանությունների համար ասոցացվում են ահաբեկչության հետ։
Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերից հայտնի է դառնում, որ այս տարվա հունիսին ԱԺ պատգամավորը բնակարան (կոնդո) է ձեռք բերել 475 հազար ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում, որից 200 հազարը վճարել է կանխիկ: Ի դեպ, սա Արթուր Գեւորգյանի միակ առանձնատունը չէ ԱՄՆ-ում:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց սպորտի ոլորտին հատկացվող գումարների նախագիծը: Նախարարին հարցեր ուղղեց միայն գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ում հարցադրումներից հետո ակնհայտ էր Հրաչյա Ռոստոմյանի զայրույթն ու վրդովմունքը: